Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թիվ 1 ավագ դպրոցում մեծարվեց գիրքը

21:32, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2013 թ.
Թիվ 1 ավագ դպրոցում մեծարվեց գիրքը
     Իմ հայ ժողովուրդ, իմ մեծամայր,
     Ես սիրում եմ քեզ նրա համար,
     Որ դարերից դար, վանքերից վանք,
     Փախցրել ես, ոչ ոսկի ու կայք,
     Այլ գրքերդ, որ ամուր գրկել,
     Ինքդ խոցվել ես, նրանց փրկել:
     Բոլոր ժամանակներում մեր զենքը չարի դեմ եղել է մեր դպրությունը, որ Մաշտոցի լուսավոր գաղափարներով դիմացել է դարերի փորձությանը:
     Դպրության լույսն ու մեր պատմությունն էմեզ ճանաչելի դարձրել եւ այդ լույսով ենք առաջնորդվում նաեւ այսօր:
     Հերթական միջոցառումը նվիրված էր գրքին, գրքեր, որոնք ներկայացնում են մեր պատմություը, մշակույթը, հավատը եւ ազգային ինքնագիտակցությունը: Աշակերտները ներկայացրին Մատենադարանում տեղ գտած առաջին տպագիր գիրքը, առաջին ձեռագիր գիրքը,
     «Աստվածաշունչը», որն հայերեն թարգմանված առաջին գիրքն է,
     «Պատմություն հայոց» գիրքը մեր ժողովրդի կենսագրության անզուգական տոհմամատյանն է. ամենափոքր գիրքը եւ իրենց առաջին դասագիրքը ՝ Այբբենարանը: Վերջում աշակերտներից յուրաքանչյուրը մեկ գիրք նվիրեց դպրոցի գրադարանին:
     Մարդկության ստեղծած ամենամեծ հրաշքը գիրքն է:
     Լինենք մեր պատմությանն ու մեր ակունքներին հավատարիմ:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4490 | 0 | 0
Facebook