Եվս մի քանի անեկդոտ հրեաների մասին
Հրեան հայտնվում է հակաաշխարհում. Գնում է հակափողոցով, թեքվում է հականրբանցք, մտնում է հակատուն, բարձրանում է հակասանդուղքով, մոտենում է հակադռանը, սեղմում է հակազանգի կոճակը, և դուռը բացում է հակասեմիտը: *** Զբոսայգում ճեմում են չորս ռաբբին և վիճում են բիբլիական մի թեմայի շուրջ: Պարզվում է, որ երեքը մեկին ընդդիմախոս են: Տեսնելով, որ երեքին կոտրելու իր ջանքերն անարդյունք են, իր համոզման մեջ միայնակ մնացած ռաբբինը սկսում է ջերմեռանդորեն աղոթել: -Տե՛ր, դու գիտես, որ ես իրավացի եմ: Խնդրո՛ւմ եմ, մի նշան տուր, որպեսզի այս ապուշներն հասկանան, որ իրենք սխալ են: Նույն պահին երկինքը պատվում է ամպերով և որոտում է: -Տեսա՞ք, - բացականչում է ռաբբինը, - Աստված ասում է, որ ես իրավացի եմ: Մյուս երեքն ասում են: -Այդ որոտը ոչինչ չի նշանակում: Դա ընդամենը պատահականություն էր: Ռաբբինը ձեռքերը երկինք է կարկառում և ասում է. -Ողորմա՛ծ Տեր, խնդրո՛ւմ եմ, մի նշա՛ն էլ տուր: Աղաչո՜ւմ եմ: Եվ երկինքը նորից է որոտում, ու կայծակը թրատում է մոտակա ծառը: -Նայե՛ք, տեսե՛ք: Ես իրավացի՛ եմ: Մյուս երեքը դարձյալ առարկում են. -Հետո՞ ինչ: Ամպրոպի ժամանակ միշտ էլ կայծակ է լինում: Դա ապացույց չէ: Այդժամ ռաբբինն ամբողջ ուժով գոռում է. -Տե՛ր, ավելի՛ ծանրակշիռ նշան տուր այս այծերին: Այս խնդրանքից անմիջապես հետո ամպերը ցրվում են, և որոտալի ձայնը երկնքից ասում է. -Նա իրավացի՛ է: Այն երեքն անմիջապես արձագանքում են. -Հետո՞ ինչ: Միևնույն է, մենք մեծամասնություն ենք՝ երեքն ընդդեմ երկուսի: *** Իսրայելական անապատում հնէաբանը պեղումներ է կատարում և գտնում է մումիա պարունակող մի քարադամբան: Նա զանգահարում է թանգարան ու ասում է. -Ես մի մումիա եմ գտել: Երեք հազար տարեկան է: Մահացել է սրտի կաթվածից: -Հրաշալի՛ է: Բերեք այն մեզ մոտ փորձաքննության: Մեկ շաբաթ անց թանգարանից զանգահարում են հնէաբանին ու ասում. -Դուք բացարձակապես ճիշտ էիք մումիայի տարիքի ու մահվան պատճառի առումով: Այդ ինչպե՞ս էիք գուշակել: -Շատ հեշտությամբ: Մումիայի ձեռքի ափը պինդ սեղմած պահել էր մագաղաթի մի կտոր, որի վրա գրված էր. «10000 սիկղ Գողիաթի գլխի համար»: *** Մահացած ծեր հրեայի այրին ողբում է. -Վա՜խ, խե՜ղճ մարդ...Դուք չգիտեք, որ նրա բախտն ամբողջ կյանքում չի բերել...Բախտը շարունակ չի բերել...Բախտը շարունակ նրանից երես է թեքել...Եվ միայն հիմա, երբ մահացավ, լսո՞ւմ եք, ի վերջո նրա բախտը բերեց...Երբ նրա գերեզմանի փոսը փորեցին, նավթ գտան: *** Հրեան և չուկչան գնում են կինոթատրոն: Էկրանին հայտնվում է մի տեսարան, երբ կինը պատրաստվում է շենքի 50-րդ հարկից նետվել: Չուկչան հրեային ասում է. -Գրազ գանք, որ որ նա ցած չի նետվի: Հրեան ասում, թե կնետվի: Գրազ են գալիս: Կինը նետվում է ու ջախջախվում: Հրեան, բնական է, շահում է գրազը, բայց շահումից հրաժարվում է: -Հասկանո՞ւմ ես, ես նախապես գիտեի, որ նա նետվելու է, որովհետև այս ֆիլմը մեկ անգամ տեսել էի, - բացատրում է հրեան շահումից հրաժարվելու պատճառը: -Ես էլ էի այս ֆիլմը տեսել, բայց իմը մտածեց, թե այդ կինն այնքան խելք կունենա, որ երկրորդ անգամ իրեն ցած չի նետի: *** Մահացող ծերունի Ռաբինովիչը կանչում է Սառային ու ասում. -Սառա՛, կատարի՛ր վերջին խնդրանքս: Դիակիզարանում այրել տուր մարմինս: Մոխիրս լցրու ծրարի մեջ, այնտեղ դիր նաև «Այժմ դու ինձանից ստացաք ամեն ինչ» գրությունը և ուղարկիր հարկային ոստիկանություն: *** Սառան և Աբրամը նայում են նշանավոր մոգ Դեվիդ Կոպերֆիլդի ելույթը: Ներկայացման ամբողջ ընթացքում Աբրամը հորանջում է ու առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերում բեմում տեղի ունեցողի նկատմամբ: Եվ, ահա, սկսվում է վերջին համարը: Կոպերֆիլդին մահացու շապիկ են հագցնում, կապում են ձեռներն ու ոտները, ոտներից կախում են բեմի վերևից իջեցված երեք ճոպաններից, բարձրացնում են վեր, նրա տակ ցցապատ են կառուցում ու հրկիզում են ճոպանները: Դեվիդը պիտի ազատվի կապանքներից ու փրկվի: Այդ պահից Աբրամն սկսում է նյարդայնանալ: Սառան նրան ասում է. -Աբրաշա՛, մի՛ անհանգստացիր, քեզ վնա՛ս է: Շուտով այրվում ու կտրվում է ճոպաններից մեկը, մոգը շարունակում է կապանքներից ազատվելու ճիգեր գործադրել: Աբրամը սկսում է ճակատի քրտինքը սրբել: Սառան նորից ասում է. -Աբրաշա՛, մի՛ անհանգստացիր, քեզ վնա՛ս է: Կտրվում է նաև երկրորդ ճոպանը. Աբրամը ձեռքը տանում է սրտին, իսկ Սառան ասում է. -Աբրաշա՛, քեզ ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ ես անհանգստանում: Աբրամը պատասխանում է. -Ի՞նչ ես անընդհատ նույնն ասում: Մի՞թե չես հասկանում, որ եթե նա հիմա ընկնի ու ջարդուփշուր լինի, մենք կարող ենք ներկայացման տոմսերի արժեքը վերադարձնելու պահանջ ներկայացնել: |