Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեոնարդա Չանչուլի. մարդասպան, որն իր զոհերի մարմիներից օճառ և կարկանդակ է պատրաստել

08:46, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
Լեոնարդա Չանչուլի. մարդասպան, որն իր զոհերի մարմիներից օճառ և կարկանդակ է պատրաստել

Լեոնարդա Չանչուլին՝ նախորդ տարի կեսերին ապրած այս իտալուհին սերիական մարդասպան է եղել, որը մարդկային զոհաբերություններ է կատարել, որպեսզի պաշտպանի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զորակոչված իր որդուն: Նա իր զոհերի մսից օճառ է պատրաստել՝ խառնելով այն սոդայի հետ, ինչպես նաև բլիթներ է պատրաստել՝ խմորը սպանվածների արյամբ հունցելով և բլիթները վաճառել է իր հաճախորդներին:

Նա 1933-ից 1940 թվականների միջակայքում Կորեջիո քաղաքում երեք կին է սպանել՝ նրանց մսից օճառ և թեյի հետ մատուցվող կարկանդակ պատրաստելով:

Ծնվել է Իտալիայի Կամպանիա մարզի Ավելինո գավառի Մոնտելլա բնակավայրում: Դեռահաս տարիքում նա երկու անգամ փորձել է ինքնասպանություն գործել: 1917 թվականին Չանչուլին ամուսնացել է Ռաֆայել Պանսարդի անունով մի գրասենյակային ծառայողի հետ: Չանչուլիի ծնողները չեն օրհնել այս ամուսնությունը, քանի որ մտադիր են եղել իրենց աղջկան այլ տղամարդու հետ ամուսնացնել: Հետագայում Չանչուլին ասել է, թե այս ամուսնության պատճառով իր մայրն իրենց խիստ անպատվել է: 1921 թվականին այս ամուսնական զույգը հաստատվել է Պանսարդիի ծննդավայրում՝ Պոտենցա գավառի Լորիա գյուղում, որտեղ Չանչուլին բանտարկության է դատապարտվել 1927 թվականին կատարած խարդախության համար: Պատիժը կրելուց հետո նա ամուսնու հետ բնակություն է հաստատել Ավելինո գավառիԼ ակեդոնիա գյուղում: 1930 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով իրենց տունն ավերվելուց հետո նրանք այս անգամ էլ բնակություն են հաստատել Էմիլիա գավառի Կորեջիո քաղաքում, որտեղ Չանչուլին մի փոքրիկ խանութ է բացել: Նա իր թաղամասում շատ ճանաչված ու շատ հարգված է եղել:

Ամուսնության ընթացքում Չանչուլին 17 հղիություն է ունեցել, բայց ծննդաբերությյունների ժամանակ երեք անգամ վիժել է: Ծնած երեխաներից տասը մահացել են պատանի տարիքում: Մնացել են չորսը, որոնց նկատմամբ նա չափազանց ուշադիր է եղել, որպեսզի հանկարծ չմահանան: Նրա զգուշավորությունը պայմանավորված է եղել մի բախտագուշակի կատարած գուշակության ներշնչած վախով, որը նրան ասել էր, թե նա կամուսնանա, երեխաներ կունենա, բայց բոլոր երեխաները երիտասարդ տարիքում կմահանան: Համաձայն որոշ տեղեկությունների՝ Չանչուլիին այցելել է ոմն գնչուհի, որը նրան ասել է. «Ձեր աջ ձեռքի ափի մեջ ես բանտ եմ տեսնում, իսկ ձախ ձեռքի ափի մեջ՝ աքսորավայր»: 1939 թվականին Չանչուլին տեղեկանում է, որ իր ավագ և սիրելի որդին՝ Ջուզեպպեն, զորակոչվելու է, որպեսզի ընդգրկվի Երկրորդ աշխարհամարտին մասնացող իտալական զորքերի ռազմական գործողություններում: Չանչուլին որոշում է երեխային ամեն գնով պաշտպանել և հանգում է այն եզրակացության, որ որդու անվտանգությունը մարդկային զոհաբերություններ է պահանջում: : Չանչուլին գտնում է հարմար զոհերից երեքին՝ իր հարևան երեք կանանց՝ բոլորն էլ միջին տարիքի:

Չանչուլիի զոհերից առաջինը՝ Ֆաուստինա Սետտին, մի աղջիկ է եղել, որը նրա հետ մտերմացել է եղել այն հույսով, որ նա իր համար ամուսին կգտնի: Չանչուլին նրան պատմել է Պոլա անունով մի հարմար թեկնածուի մասին, բայց պատվիրել է ոչ մեկին չհայտնել այդ նորությունը: Նա նաև Սեթթիին համոզել է նամակներ գրել ու բացիկներ ուղարկել ծնողներին ու բարեկամներին: Այդ նամակները պետք է փոստով առաքվեին այն ժամանակ, երբ նա կգնար Պոլի մոտ: Այդ նամակներում ու բացիկներում պետք է գրված լիներ, թե ամեն ինչ կարգին է: Մեկնել ուց առաջ Սեթթին վերջին անգամ այցելել է Չանչուլիին: Չանչուլին նրան քնաբեր պարունակող մեկ բաժակ գինի է տվել, կացնով սպանել է և մարմինը թաքցրել է պահարանում, ապա ինը կտոր է արել՝ արյունը հավաքելով տաշտակում: Չանչուլին պատմել է, թե դրանից հետո ինչ է արել.

«Ես կտորները տեղավորեցի մի ամանում, վրան լցրեցի յոթ կիլոգրամ կաուստիկ սոդա, որը ես գնել էի օճառ պատրաստելու համար ու ամանի պարունակությունը խառնեցի այնքան ժամանակ, մինչև որ կտորները վերածվեցին թանձր ու սև զանգվածի, որը ես լցրեցի մի քանի դույլի մեջ, հետո այդ ամենը լցրեցի մեկ այլ մեծ ամանի մեջ: Ինչ վերաբերում է տաշտակում հավաքված արյանը, ապա ես սպասեցի, որ այն մակարդվի, ապա վառարանի մեջ չորացրի, աղացի ու խառնեցի ալյուրի, շաքարի, շոկոլադի, կաթի և ձվերի ու մի փոքր կտոր մարգարինի հետ ու այդ ամենի միախառնումով խմոր պատրաստեցի: Այնուհետև բազմաթիվ չոր կարկանդակներ թխեցի թեյի հետ ուտելու համար ու մատուցեցի այն կանանց, որոնք մեզ այցելում էին: Բնականաբար, Ջուզեպպեն ու ես նույնպես այդ կարկանդակներն ուտում էինք»:

Երկրորդ զոհը եղել է Ֆրանչեսկա Սոավին: Չանչուլին խոստովանել է, որ այս Ֆրանչեսկային ինքը հավատացրել է, թե նրա համար մի աշխատանք է ճարել Փլեսանսի օրիորդաց դպրոցում: Ինչպես Սեթթիին, այնպես էլ Սոավիին Չանչուլին հանձնարարել է բացիկներ ուղարկել Կորրեջոի իր ընկերուհիներին՝ մանրամասնելով իր ծրագիրը: Ինչպես Սեթթին, Սոավին նույնպես մեկնելուց առաջ այցելել է Չանչուլիին: Վերջինս նրան էլ է քնաբեր պարունակող գինի տվել, հետո կացնով սպանել է: Այս սպանությունը տեղի է ունեցել 1940 թվականի սեպտեմբերի 5-ին: Սոավիի մարմինը նույն մշակմանն է ենթարկվել, և Չանչուլին երկրորդ զոհի մարմնի մշակումից 3000 լիր եկամուտ է ստացել:

Երրորդ և վերջին զոհը եղել է Վիրջինիա Կասիոպոն՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնի երբեմնի մենակատարը: Չանչուլին սրան էլ հավատացրել է, թե ֆլորենցիացի մի խորհրդավոր իմպրեսարիոյի մոտ քարտուղարուհու աշխատանք է գտել: Ինչպես նախորդ երկու կանանց, սրան էլ Չանչուլին հանձնարարել է, որ ոչ ոքի չասի, թե ուր է գնում: Կասիոպոն համաձայնել է, և 1940 թվականի սեպտեմբերի 30-ին վերջին այցն է կատարել իր դահճին: Սպանության սխեման նույնն է եղել: Սակայն, ի տարբերություն առաջին երկու զոհերի, Կասիոպոյի մարմինը հալեցվել է օճառ պատրաստելու համար: Չանչուլին հետևյալ ցուցմունքն է տվել.

«Նրան մասնատելով՝ գցեցի կաթսայի մեջ...Նրա միսը ճարպոտ էր ու սպիտակ, ուստի երբ այն հալեցրի, ավելացրեցի երկու շիշ գինի և երկար ժամանակ եռացնելուց հետո կարողացա ստանալ ամենաորակյալ օճառը: Ես դրանք վաճառեցի հարևաններիս ու ծանոթներիս: Կարկանդակները նույնպես լավն էին...Այդ կինն իսկապես սքանչելի էր»:

Չանչուլին Կասիոպոյից 50 հազար լիր գումար, ընտիր ակնեղեն է ստացել: Այդքանից չգոհանալով՝ նա վաճառել է զոհի հագուստները: Կասիոպոյի քրոջը կասկածելի է թվացել հարազատի անհետանալը. Նա եկել է քրոջ տուն, որպեսզի պարզի, թե ինչ է պատահել, և տեսել է Չանչուլիին: Նա իր կասկածը հայտնել է Էմիլիա շրջանի ոստիկանության պետին, որը հանձնարարել է հետաքննություն կատարել ու անմիջապես ձերբակալել Չանչուլին: : Չանչուլին իր մեղքերը խոստովանել է միայն այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ իր ավագ որդին՝ Ջուզեպե Պանսարդին, մասնակից է մի ոճիրի: Նա խոստովանել է իր կատարած բոլոր սպանություններն ու մանրամասն հաշվետվություն է ներկայացրել այն մասին, թե ինչեր է արել, որպեսզի որդուն փրկի: Չանչուլիին դատել են 1946 թվականին, Էմիլիայի շրջանի դատարանում: Նա չի ապաշխարել ու նույնիսկ հանդգնել է դատավարության ընթացքում շտկել պաշտոնական մեղադրանքը:

Դատավարության վերջին շաբաթում կին բանաստեղծ Լեոնարդան դատախազից պահանջել է, որ մարդասպանը որոշ մանրամասներ ներկայացնի: Նրա սև աչքերը փայլել են մի ներքին վայրենի հպարտությամբ, երբ ասել է. «Պղնձե շերեփը, որով ես քերեցի կաթսայի պատերին նստած ճարպը, տվել եմ պատերազմի վերջին օրերին մետաղի մեծ կարիք ունեցող իմ երկրին...»:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բոլոր սպանությունների մեջ և դատապարտել է 30 տարվա բանտարկության և երեք տարվա աքսորի:

Չանչուլին մեռել է 1970 թվականի հոկտեմբերի 15-ին, գանգուղեղի կաթվածից: Այս մարդասպանի և նրա հանցագործությունների հետ կապված մի քանի առարկաներ, այդ թվում այն կաթսան, որի մեջ զոհերը եփվել են, ցուցադրված են Հռոմի Ոճիրների թանգարանում:

Հիշատակված սպանությունների թեմայով մռայլ կատակերգություն է գրվել, որը ցուցադրվել է 1979 թվականին Սպոլետոյում կայացած փառատոնում, իսկ 1983 թվականին այդ պիեսը ներկայացվել է Նյու Յորքի Բրոդվեյի թատրոնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1638 | 0 | 0
Facebook