Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Կենդանակերպի նշանների և համաստեղությունների անունների ծագման մասին

17:37, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ.
Կենդանակերպի նշանների և համաստեղությունների անունների ծագման մասին

Կույսի և Կշեռքի վերևում Եզնարածն է իր Արկտոսով (այստեղից էլ Արկտիկա և Անտարկտիդա) ՝ աստղային երկնքի Հյուսիսային կիսագնդի պայծառագույն աստղով և իր Որսկան շներով (պարուրաձև միգամածություն Եզնարած, Բերենիկեի կամ Վերոնիկայի վարսեր համաստեղությունների միջև): Եթե նա Եզնարած է, ուրեմն արածեցնում է Մեծ արջի յոթ աստղերը՝ յոթ եզները: Եթե նա Մեծ արջի Եզնարածն է, ապա նրա պատմությունը շատ դրամատիկական է: Զևսը սիրահարվում է Կալլիստո նիմֆային՝ ջրահարսին, որն Արտեմիսի ուղեկիցն է: Զևսը տիրում է Կալլիստոյին, և այդ սիրուց ծնվում է նրանց Արկաս որդին: Խանդոտ Հերան՝ Զևսի կինը, Կալլիստոյին փոխակերպում է արջի (ըստ մեկ այլ առասպելի՝ այդ արել է Զևսը՝ Կալլիստոյին Հերայից թաքցնելու համար, իսկ մի երրորդ առասպել էլ ասում է, թե Կալլիստոյին արջի է փոխակերպել զայրացած Արտեմիսը): Կալլիստոյի Արկաս որդին մեծանալով՝ դառնում է որսորդ և մի անգամ որսի գնալիս հանդիպում է արջի փոխակերպված իր մորը: Տղան, բնական է, չի ճանաչում նրան և հետապնդում է, որպեսզի սպանի: Վերջին պահին, երբ Արկասն արդեն պատրաստվել էր արձակել նետը, Զևսը թույլ չի տալիս որդուն մեղք գործել և մորն ու որդուն երկինք է տանում ու դարձնում է համաստեղություններ: Երկնակամարում Եզնարած-Արկտոսի կամ Արտուրոյի մի կողմում Հյուսիսային թագ համաստեղությունն է, որը Դիոնիսոս աստված նվիրել էր իր հարսնացուին՝ արքայադուստր Արիադնեին՝ Լաբիրինթոսից հերոս Թեսևսին հնարամտորեն դուրս բերած օրիորդին, իսկ մյուս կողմում Արիադնայի վարսեր համաստեղությունն է, որին Ալեքսանդրիայի հաճկատար աստղաբանները «Բերենիկեի վարսեր» անունն էին տվել: Երբ Եգիպտոսի Պտղոմեոս 3-րդ թագավորը պատերազմ է գնացել, նրա կին Բերենիկեն կտրել է իր մազերը և տարել է տաճար՝ որպես զոհաբերություն հանուն ամուսնու բարեհաջող վերադարձի: Վարսերի զոհաբերության հաջորդ օրը նրան հայտարարվել է, թե զոհաբերությունն ընդունված է, և նրա մազերն արդեն երկնքում են՝ աստղերի կողքին:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
370 | 0 | 0
Facebook