Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

«Անաթահանի թագուհի» Կազուկո Հիգան

20:26, կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ.
«Անաթահանի թագուհի» Կազուկո Հիգան

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզիախմբի Սայպան կղզուց մոտ 90 կիլոմետր հյուսիս գտնվող Անաթահան փոքրիկ կղզին գրաված ճապոնացիների դիմադրությունն ամերիկացիներին տևել է մինչև 1951 թվականը: Շուրջ վեցամյա պայքարը մղել է ընդամենը 30 ճապոնացի զինվորներից բաղկացած ջոկատը: Նրանք չեն իմացել, որ 1945-ին Ճապոնիան կապիտուլյացվել, և պատերազմն ավարտվել է: Նրանց կողքին հայտնված Կազուկո Հիգան՝ կղզու շաքարեղեգնի պլանտացիայի ծառայողներից մեկի կինը, երբ վարչական գործերով եկել է Սայպան, այլևս չի կարողացել հեռանալ, որովհետև ամերիկյան դեսանտայիններն արգելափակել են ցանկացած մուտք ու ելք: Ակամա «Անաթահանի թագուհի» դարձած 28-ամյա Կազուկո Հիգայի մասին առասպել էր հյուսվելու, որովհետև նա հայտնվել էր մի իրավիճակում, երբ իր կամքից անկախ դարձել էր կրքերի բախման և ինտրիգների աղբյուր (մեկ տասնյակ զինվոր, նրա համակրանքին արժանանալու պայքարում միմյանց սպանել են): Գումարվել է հատուկ խորհուրդ, որպեսզի նրան «ամուսին» ընտրվի, բայց դա ներքին խաղաղություն չի հաստատել, և բախումները զինվորների միջև շարունակվել են: Զգալով, որ ստեղծված իրավիճակում իր կյանքը մշտապես վտանգված է լինելու՝ նա անտառի խորքերն է փախել: Երեք շաբաթ անց կղզուն ամերիկյան մի ռազմանավ է մոտեցել, որի անձնակազմի ուշադրությունը գրավելու համար նա կոկոսի ծառն է բարձրացել ու սկսել է ծածանել սեփական շապիկը: Դա տեղի է ունեցել 1950 թվականի հունիս 23-ին: Վերադառնալով Ճապոնիա՝ նա դարձել է այդ օրերի Ճապոնիայի հերոսուհին: Երկու տարի անց նրա այս պատմությունը գեղարվեստական ֆիլմի սյուժե է դարձել, և ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
396 | 0 | 0
Facebook