Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Վաղանցուկ վեհապետեր (1)

16:23, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ.
Վաղանցուկ վեհապետեր (1)

Մարկոս - Հռոմի պապ. գահակալել է ութ ամիս՝ 336 թվականի հունվարի 18-ից հոկտեմբերի 7-ը:

Բոնիֆակիոս 3-րդ – Հռոմի պապ. գահակալել է ինն ամիս՝ 607 թվականի փետրվարի 19-ից նոյեմբերի 12-ը:

Սիժեբերդ 2-րդ - Աստրազիայի ֆրանկ թագավոր, 613 թվականին գահակալել է ընդամենը մի քանի ամիս: Նրան մեղադրել են տասը ֆրանկ թագավորների ու նրանց որդիներից մի քանիսի մահվան մեջ: Սիժեբերդին երեք օր տանջել են, ապա նստեցրել են ուղտին, հետո նրա մի ձեռքը կապել են իր մազերից, մեկ ոտքը կապել են չհեծած զամբիկի պոչից, և զամբիկը սմբակների հարվածներով թշվառին սպանել է:

Ստեփանոս 3-րդ – Հռոմի պապ է ընտրվել Զաքարիա պապի մահվանից (752 թվականի մարտի 22) հետո, բայց երեք օր անց մահացել է կաթվածից: Նա, ինչպես կարգն է պահանջում, եպիսկոպոս չի ձեռնադրվել, ահա թե ինչու Վատիկանի երկրորդ ժողովի որոշմամբ, 1961 թվականից չի ընդգրկվել պոնտիֆիկոսների պաշտոնական ցանկում:

Վաղենտինոս կամ Վալենտին – Հռոմի պապ. գահակալել է ընդամենը 15 օր՝ 827 թվականի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 16-ը, բայց որոշ աղբյուրներ ասում են, թե նա 40 օր է գահակալել՝ հիշյալ թվականի օգոստոսի 15-ից սեպտեմբերի 16-ը:

Սելեստինոս 2-րդ – Հռոմի պապ. օրինական կարգով պապ է ընտրվել 1124 թվականի դեկտեմբերի 16-ին, և ընդամենը մեկ օր անց, պատարագի ժամանակ, նրա վրա են հարձակվել իր մրցակցի վարձկանները: Մարմնական վերքեր ստացած Սելեստինոսը նույն օրն իսկ հրաժարվել է պաշտոնից, և նրան անմիջապես փոխարինել է Հոնորիոս (Ոնորիոս) 2-րդը:

Ադրիանոս 5-րդ - Հռոմի պապ. գահակալել է ընդամենը 36 օր՝ 1276 թվականի հուլիսի 11-ից օգոստոսի 18-ը: Օգոստոսի 18-ին: 71-ամյա այս պապը մահացել է հիվանդությունից, հենց օգոստոսի 18-ին, և քանի որ նույնիսկ պաշտոնապես եպիսկոպոս չի ձեռնադրվել, չի ճանաչվել Հռոմի եպիսկոպոս, թեպետ օրինական պապ է համարվում:

Գրիգորիոս 11-րդ – Հռոմի պապ 1276 թվականի սեպտեմբերի 5-ից 6-ը: Ընտրվելու հաջորդ օրը նա հանկարծամահ է եղել: Երեք օր անց պապ է ընտրվել Հովհաննես 21-րդը, որը գահակալել է ընդամենը ութ ամսից քիչ ավելի: Զոհվել է իր սենյակի պատերի փլուզումից:

(շարունակելի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
383 | 0 | 0
Facebook