Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սայաթ-Նովա

12:49, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Սայաթ-Նովա

Սիրել այնպես, ինչպես Սայաթ-Նովան, կարող է սիրել հանճարեղ մարդը, բայց սերը երգել այնպես, ինչպես Սայաթ-Նովան, կարող է երգել միայն հանճարեղ բանաստեղծը…

Մայիսի 3-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ համադպրոցական միջոցառում` նվիրված միջնադարի վերջին բանաստեղծ

Սայաթ-Նովային:

Միջոցառումը կայացավ, քանի որ դպրոցի IX դասարանի աշակերտները բարձր մակարդակով կարողացան ներկայացնել աշուղ-բանաստեղծի կյանքը, գործը, խաղերը, հրաշալի կերտեցին Սայաթ-Նովայի, Աննայի, Հերակլ արքայի կերպարները: Դահլիճում իշխում էր թիֆլիսյան կոլորիտը, աշակերտները խոսում էին բացառապես թիֆլիսյան բարբառով: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության հանձնախմբի ուսուցիչները: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, ունեինք մեծարգո հյուրեր, ովքեր դահլիճից հեռացան լավ տպավորություններով:


    

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Ռ. Գրիգորյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5197 | 0 | 0
Facebook