Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եվ Մեսրոպի սուրբ հանճարով»

10:40, երեքշաբթի, 30 ապրիլի, 2013 թ.
«Եվ Մեսրոպի սուրբ հանճարով»

«Եվ Մեսրոպի սուրբ հանճարով»

Օրերս Աբովյան քաղաքի թիվ հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Եվ Մեսրոպի սուրբ հանճարով» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս ընդգծել մայրենիի դերը հայապահպանության գործում:

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի չորրորդ դասարանցիները, ովքեր արտասանեցին գոհարներ մեր գրականության գանձարանից, երգեցին շարականներ, բեմականացրին ներկայացում գրերի ստեղծման պատմության մասին` կարևորելով միաբանվելու, հայրենիքը անսասան պահելու համար քրիստոնեական հավատի դերը:

Սովորողները երդվեցին, որ պիտի պահեն ու պահպանեն մայրենին, որ նրանով պիտի արտասանեն միայն արդարության խոսքեր, հնչեցրին մաշտոցյան աղոթքը` «Ա արարիչ, Բ բովանդակ…»:

Միջոցառումն ավարտվեց ժողովրդական առած-ասացվածքներով, որոնցով բնութագրվեց լեզվի կենսական ուժն ու մեծ դերը մեր կյանքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4602 | 0 | 0
Facebook