Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

ՏԱՐԵ՜ՐՔ

09:42, Воскресенье, 18 Февраля, 2018 года
ՏԱՐԵ՜ՐՔ
    
    
    
    

Թե պետք է գայիր տարերքի նմա՜ն,

Ու տարերքն այդ գազան իմ սի՜րտը լցվեր,

Ի՞նչու դու չեկար այն օրը-հեքիաթ,

Երբ ո՛չ քամի կա՜ր

Ո՛չ ձյո՜ւն, ոչ անձրև՜…

*

Երբ ոչի՛նչ չկա՛ - դա՛ էլ է տարերք՝

Տարերք ոչնչի՜ կամ դատարկության,

Բայց շատ է նման հեքիաթի մի խե՜նթ,

Որտեղ ո՛չ չար կա, ո՛չ բարի էակ:

*

Հիմա ձմե՜ռ է ու սա՜ռը քամին

Հյուսո՜ւմ է ձմռան ծամերը սառած,

Սիրելի՜ս, շուտով գարո՜ւն կլինի-

Կի՜րքը սիրո հետ չխառնե՜նք հանկարծ:

*

Չէ՞ որ տարե՜րք ենք հոգով ու մարմնով՝

Փոթորկվո՜ւմ ենք, հուզվո՜ւմ ամեն պահ,

Միգուցե իրո՜ք ի՜նչ-որ հրաշքով

Մարգարիտ գտնենք իմ տողերի տակ:

*

Մարգարիտը քե՜զ, իսկ ինձ թող մնա

Այն դատա՜րկ խեցին,

Որին բացել են քո նուրբ մատները,

Մե՜կ էլ օ՜րը այն, երբ հանդիպեցինք

Ես ու դու, քամի՜ն

Ձյո՜ւնն ու անձրև՜ը…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4026 | 0 | 0
Facebook