Երբ արևն արդեն էլ դուր չի՜ գալիս,
Քամին չի՛ խաղում խաղերն իր հիմա՜ր,
Մի սրիկա՛ է գալիս
Հանկարծակի-
Անկոչ հյուրի նման…
Կարդում է տառապանքի վայրկյանները՝
Գումարում…
Հանում…
Չգիտես արդա՜ր-անարդար,
Հետո հանգիստ արտաբերո՜ւմ.
-Դու աշխարհ եկար ապրելու համար,
Սակայն չապրեցիր քեզ համար: