Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օմբուցմենին պիտի հիշեցնենք Մայր Աթոռի Դիվանատանը հոգևոր ղեկավարության կողմից կատարված հակաօրինական գործողությունների մասին

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
12:31, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Օմբուցմենին պիտի հիշեցնենք Մայր Աթոռի Դիվանատանը հոգևոր ղեկավարության կողմից կատարված հակաօրինական գործողությունների մասին

«Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության արձագանքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակմանը՝ կապված վեհափառի դեմ իրականացվող բողոքի ակցիաների հետ


     Հարգելի՛ պարոն Թաթոյան,

Դուք՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, պարտավոր եք գործել բացառապես ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված Ձեր լիազորությունների շրջանակում։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով։

Անդրադառնալով վեհափառի և Հայ Առաքելական եկեղեցու մյուս նվիրյալների միջև առկա հակասությանը՝ Դուք միակողմանիություն եք դրսևորել, Ձեր հրապարակմամբ թույլ եք տվել իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքների խախտում, քանի որ կոչ եք անում ոստիկանությանը երկու վիճող կողմերից կոնկրետ մեկ կողմին աջակցել, ինչը չի բխում Ձեր կարգավիճակից և Հայ Առաքելական եկեղեցու շահերից։

Դուք, հանդես գալով որպես մարդու իրավունքների պաշտպան, պետք է նկատած լինեիք, որ սպառնալիք առավել հաճախ հնչեցնում են վեհափառի կողմնակիցները։ Մասնավորապես պիտի հիշեցնենք Մայր Աթոռի դիվանատանը հոգևոր ղեկավարության կողմից կատարված հակաօրինական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ. դիվանատան սանհագույցների և ջրի փակելը, որը նաև հակամարդկային է, սադրեցին մեր պայուսակում տարօրինակ զանգված գցելով, որը արագ բացահայտվեց, բայց ցայսօր դրա կազմակերպիչը և կատարողը պատասխանատվության չեն ենթարկվել և հոգևորականների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, որն արդեն երկու օր է թնդացնում է համացանցը:
    
    

Հարգանքով՝
     «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3403 | 0 | 0
Facebook