Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մշտադիտարկումներ

13:34, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Մշտադիտարկումներ

13.03.2018թ. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղը և Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը մշտադիտարկումների իրականացման շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում իրականացրեց դասալսումներ, ուսումնասիրվեց ուսուցման գործընթացի կազմակերպման ժամանակակից ձևերի և մեթոդների, սովորողների առաջադիմու թյան գնահատման նոր համակարգի կիրառման վիճակը, չափորոշչահեն կրթություն իրականացնելու ուսուցիչների կարողությունները և առկա դժվարությունները: Կազմակերպվեց դպրոցի վարչական աշխատողների, ուսուցիչների, ուսուցչի օգնականների, ծնողների և աշակերտների հարցումներ հարցաթերթերով: ԿԱԻ մասնագետների կողմից իրականացված մշտադիտարկումների շրջանակներում հանդիպում-քննարկումներ եղան դպրոցի տնօրենի, փոխտնօրենների, առարկայական մասնախմբերի (մեթոդմիավորում) նախագահների, ուսուցիչների և աշակերտների հետ: Ուսումնասիրվեց Մայրենի, Մաթեմատիկա, Ռուսաց լեզու, Բնագիտություն առարկայական ծրագրերի կատարողականը, իրականացվեց թեմատիկ պլանների կազմման և օրվա դասի պլանների մանրազնին ուսումնասիրություններ:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3967 | 0 | 0
Facebook