Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասնագիտական կողմնորոշում

09:34, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Մասնագիտական կողմնորոշում
     Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը Մերի Մովսիսյանի, Աստղիկ Դանիելյանի և աշակերտական խորհրդի հետ հոկտեմբերի 26-ին այցելեցին Կապանում գտնվող «Մարիլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Մի վայր, որտեղ բնաշխարհն ինքնին առողջ սնունդ ստանալու մեծ ներուժ ու անսահման հնարավորություններ ունի: Աշակերտներին ընկերության աշխատակիցները ներկայացրին, որ «ՄԱՐԻԼԱ» -ն կաթնամթերք և մսամթերք արտադրող հզոր ու կայացած կառույց է՝ հանրության վստահությանը բազմիցս գործով ու աշխատելաոճով արժանացած: Ընկերության որակյալ համեղ ու անարատ մթերքից օգտվեցին աշակերտները և համոզվեցին, որ կաթնամթերքն արտադրվում է էկոլոգիապես մաքուր և բնական բաղադրիչներից:
     Այսօր մասնագիտության ընտրություն կատարելն այդքան էլ հեշտ չէ հենց այն պատճառով, որ հասարակությունն յուրաքանչյուրին ընտրության լայն հնարավորություն է տալիս, իսկ որքան շատ է հնարավորությունն, այնքան դժվար է ընտրությունը:
     Հենց սա է պատճառը, որ սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցն անհանգստացնում է ոչ միայն աշակերտներին, այլև՝ ծնողներին և մանկավարժներին: Որպեսզի ռիսկի գործոնը հասցնել նվազագույնի, անհրաժեշտ է ծանոթացնել մասնագիտությունների աշխարհին, այս կամ այն ոլորտի պահանջներին և հնարավորություններին, հասկանալ և կանխատեսել՝ արդյոք հաջողակ կլինեն ընտրած մասնագիտության մեջ, ինչպիսին են առկա հնարավորությունները: Այցելություններն օգնում են աշակերտներին լիարժեք մտնել ժամանակակից հասարակություն ու հարմարվել զարգացման արագ տեմպերին և իրարամերժ միտումներին:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3150 | 0 | 0
Facebook