Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բյուրեղավանի քաղաքապետարանի ներկայացուցչական կազմը այցելեց Թեքեյան մշակութային կենտրոնում բացված լուսանկարիչների ցուցահանդես

17:18, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Բյուրեղավանի քաղաքապետարանի ներկայացուցչական կազմը այցելեց Թեքեյան մշակութային կենտրոնում բացված լուսանկարիչների ցուցահանդես

Այսօր Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն ու քաղաքապետարանի ներկայացուցչական կազմն այցելեց Թեքեյան մշակութային կենտրոն, որտեղ մի քանի օր առաջ բացվել էր լուսանկարիչների ցուցահանդես, որը կրում է «Լուսանկարչի օրագրից» խորագիրը: Բյուրեղավանցի թիվ մեկ լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանն այդ ցուցահանդեսի համահեղինակն է ու նրա հրավերով է քաղաքապետն այնտեղ:
     Լուսանկարիչը քաղաքապետին ներկայացրեց աշխատանքները, որոնք ներկայացրել են թվով 27 պրոֆեսիոնալ և սիրողական նկարիչներ: Էդգարը ցուցահանդեսին ներկայացրել էր երեք աշխատանք՝ երկու դիմանկար և մեկ բնապատկեր:
     Հետաքրքրված լինելով արվեստի այս ճյուղով ևս Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանն ասաց, որ Բյուրեղավան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգումից հետո հաճախակի կկազմակերպվեն նմանատիպ ցուցահանդեսներ և կփորձեն նաև լուսանկարչություն արվեստի տեսակը ևս ներգրավել խմբակներում, հավելելով, որ այսօր արվեստի այդ տեսակը մեծ մասսայականություն է վայելում:
     Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 26-ը:


     Բյուրեղավանի Քաղաքապետարան


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3511 | 0 | 0
Facebook