Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՈՒ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ, ԿԱՄ՝ ՖԱՇԻԶՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
02:47, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՈՒ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ, ԿԱՄ՝ ՖԱՇԻԶՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Դաշնակցականը, եթե ընդունեց ճշմարտությունը՝ ուրեմն մարդա, չընդունեց՝ շարունակումա մնալ որպես մարդու սպեցիֆիկ փսիխոտիպով տեսակ՝ Դաշնակ: Բայց քանի որ քչերինա տրված էդ տաղանդը՝ ընդունել ճշմարտությունը, սովորաբար դաշնակցականը մնումա որպես դաշնակցական ու մարդ դառնալը մերժումա:


     Տասնամյակների կեղծ պրոպագանդայի ուժով էդքան սիրված ՝՝հերոս՝՝ Նժդեհը դաշնակա մնացել իրա ողջ կյանքը, ով Վրացյանի նման ճիվաղին մինչև իրա անօգտակար կյանքի վերջը անվանելա ՝՝ՍԻՐԵԼԻ ՍԻՄՈՆ՝՝: Նժդեհը, ի հեճուկս էսօրվա պրոպագանդիստների պնդումների ու հայտարարությունների, Դաշնակցությունից ոչ թե հեռացելա, այլ՝ վռնդվելա, քանի որ Ֆաշիստական շարժման հենց սկզբում Նժդեհը կուսակցականա էղել ու բացառապես գործել ու գործուղվելա կուսակցական որոշումներով, իսկ երբ առաջարկելա շարժումը կազմակերպել ազգային - էթնիկ սկզբունքներով, էդ ժամանակ էլ վռնդվելա Դաշնակցությունից:

Սա շատ կարևոր պահա:

Դաշնակցության կողմից շարժումը կուսակցականացնելու նպատակը հետապնդելա Ֆաշիստական Գերմանիայի ապագա հաղթանակից հետո բացառապես իրանց՝ Դաշնակցականների կողմից Հայաստանում իշխանության նստելու հարցը: Էդ շարժմանը համազգային ընթացք տալու դեպքում տեսականորեն Դաշնակցությունը զրկվում էր նման հավակնություններից: Իսկ քանի որ Դաշնակցությունը իրա նպատակներով չէր կիսվելու Նժդեհի՝ նման տրամաչափի դաշնակցականի ու նույնիսկ ոչ դաշնակցականի հետ, ովքեր չափից ավելի լուրջ էին ընդունում ֆաշիստական իդեոլոգիան, նրան վռնդելը Բյուրոյի շարքերից օրինաչափ էր: Ի դեպ, համեմատության համար նշեմ, որ Հիտլերը անձամբ ինքն էր հաշվեհարդար տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր ֆաշիստական իդեոլոգիան չափից դուրս լուրջ էին ընդունում, քանի որ ինքը իդեոլոգիան էր հարմարացնում քաղաքականությանը, այլ ոչ թե քաղաքականությունը՝ իդեոլոգիային: Իսկ քաղաքականությանը հարմար էր, որ իդեոլոգիայով թշնամի հայտարարվեն հրեան ու բոլշևիզմը, որի ներկայացուցիչների մեջ քիչ թիվ չէին կազմում հրեաները:

Զավեշտը էն էր, որ Ադոլֆ Հիտլերի շրջապատում քիչ թիվ չէին կազմում իրանց տոհմաբանության մեջ հրեական ծագումնաբանությամբ մարդիկ: Հենց ինքը՝ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը, թիվ մեկ հրեան էր Գերանիայում Շիկլգրուբեր ազգանվամբ: Բայց էդ մասին՝ քար լռություն:

Դաշնակների համագործակցությունը հիտլերյան ֆաշիզմի հետ հետապնդելա բացառապես քաղաքական նպատակներ, որ ապագա ԽՍՀՄ դեմ ձեռնարկվող խաչակրաց արշավանքից հետո վերակենդանացնեն Ալեքսանդրապոլի 1920 թվի դեկտեմբերի 2 - ի պայմանագիրը, գան Հայաստան ու նստեն իշխանության:
     Հիմա էն արկածախնդիրների մասին, որոնցից մեկի անունը Հայկ Ասատրյանա:
     Սա մասնակցելա դաշնակցականների 1921թվի փետրվարյան արկածախնդրությանը, այնուհետև բնակությունա հաստատել Բուլղարիայում ու Ռումինիայում։ Ավարտելա Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը ու Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով։ Հանդեսա էկել «Հայաստան - Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույսա տեսնում 1943թ. Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացելա չհրատարակված:

Ուշադրություն դարձնենք գրքի հրատարակության թվականին:

1943թ. - ը դեռևս Հայրենական Մեծ պատերազմում Կուրսկի էտապնա, երբ հլը պարզ չէր, թե ով պետքա հասնի ռազմա - քաղաքական հաջողության, հետևաբար, դաշնակցականները ու նրանց հետ միասին նաև Հայկ Ասատրյանը ու Նժդեհը դեռևս Մոսկվայից ու Ստալինգրադից հետո հավատում էին հիտլերյան Գերմանիայի հաղթանակին: Գրքի հրատարակությունը էդ թվականին ուղղակիորեն ասումա. մենք հլը ձեր հետ ենք:
     Ու էսքանից հետո կասեն մենք հայերի մասին էինք մտածում, որ չկոտորվեն հիտլերյան ֆաշիզմից, այնինչ նման վտանգ չի էղել; Եթե ըլներ, ուրեմն շուտ կսկսեյին կոտորել հրեաների նման ու էդ կանեյին՝ սկսած Հայկ Ասատրյանից, չսպասելով որ ինքը իրա գիրքը 1943թ. - ին հրատարակեր: Իսկ Ֆաշիստները, ինչպես հայտնիյա, իշխանության էկան դեռևս 1933 թվականին: 10 տարին բավականին մեծ ժամանակահատվածա մի ինչ որ վատ բան անելու համար:

Իսկ թուրքե՞րը: Թուրքերը գերմանացիների դեռևս լռություն պահպանող դաշնակիցներն էին, ովքեր մինչև 1944 թվականի կեսերը ակտիվ առևտրի մեջ էին Գերմանիայի հետ ու մատակարարել են վերջինիս հետ ունեցած հատուկ առևտրատնտեսական պայմանագրով նախատեսված բոլոր հատկացումները՝ գլխավորապես ստրատեգիական նշանակության հումքը ու սննդամթերք:
     Էս դեպքում և ոչ մի հակասություն չկա, երբ ասում են, թե թուրքերի բզելովա սկսվել դաշնակցականների կողմից ֆաշիստական շարժմանը հարելը: Ամեն բան պայմանավորվածա էղել: Պարզա, որ թուրքերին ձեռա տվել որ դաշնակները գան իշխանության Գերմանիայի հաղթանակի հետևանքով ջախջախպված ՀԽՍՀ -ում, քանի որ Գերմանացիների կողմից Բաքվի գրավումով պանթուրքիզմ որպես այդպիսին չկա, իսկ դաշնակների հետ կա կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ որը ավելի փոքր ու սեփական ձեռներում կամակատար, վասալային Հայաստան էր ապահովում թուրքերի համար:
     Ընենց որ, թուրքերի կողմից հակահայկական տրամադրությունների տարածումը եվրոպական մամուլում էղելա սովորական գործարք Դաշնակցության կողմից ֆաշիզմին հարելու համար: Մանրամասնենք:
     Ո՞վ էր որոշում Եվրոպայում, թե ովա արիացին ու ով՝ ոչ արիացին:

Հիտլերը: Ինքն էր որոշում ու մեկ էլ էն մամուլը, որը գտնվում էր հենց իրա՝, ավելի ճիշտ նրա պրոպագանդայի նախարար ու զինակից Գեբբելսի լիակատար հսկողության ներքո: Հիտլերը ու Գեբբելսը, որոնք պրոպագանդայի ու քաղաքական նպատակահարմարության պրագմատիկ հիմքերի վրա էին կառուցում Եվրոպայում քաղաքական կյանքը, հաստատ չէին սպասելու, որ հայերից հայտնվի մեկը, էն էլ էդքան մեծ ուշացումով, որ ՝՝հիմնավորի՝՝, թե հայերը ևս արիացի են ու գանգի չափերը կարևոր նշանակություն ունեն, առավել ևս, որ հայի ու գերմանացի ռասսայի տարբերությունները նույնիսկ առանց չափիչ սարքերիյա էրևում:

Հիտլերին Հայկ Ասատրյանի գրքերին չէր սպասելու: Եթե օրինակ, մի հրեա էլ հայտնվեր ու սկսեր ապացուցել Գեբբելսին, որ իբր հրեաները թիվ մեկ արտոնյալ ռասսան են երկիր մոլորակի վրա, ու դրա համար վկայակոչեր Բիբլիան, որդեղ իսկականից կա նշում էդ մասին, Գեբբելսը պտի՞ ասեր՝ հա, ձեր ասածնա ու ջրվեր գնա՞ր: Պարզա որ՝ չէ: Գեբելսը գործում էր բացառապես Հիտլերյան պատվերով: Իսկ Հիտլերի ռասսիզմը հարմարացված էր քաղաքականությանը, իսկ ավելի կոնկրետ՝ ԳՐՈՀ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ լոզունգին, արևելք, որդեղ ըստ գեբբելսյան պրոպագանդայի գտնվումա գերմանացիներից ցածրորակ մի ռասսա՝ սլավոնները՝ ռուսները, որդեղ ապաստանել են հրեաները ու որոնք շատ են բոլշևիկների մեջ: Տրամաբանությունը պարզա. եթե բոլշևիզմի ու հրեաների դեմ պայքար, ապա էդ պայքարը կարա ըլնի բացառապես Արևելքում ու ուրիշ ոչ մի տեղ, քանի որ բոլշևիզմի միակ օջախը ԽՍՀՄ - ն էր: Հետևաբար, արիացին նայա, ումը որ Հիտլերը կհայտարարի որպես էդպիսին: Արիացին նայա, ով Հիտլերինա ըտենց պետք, այլ ոչ թե ոմն մի պրոֆեսորի, ով կոչվումա Հայկ Ասատրյան: Եթե Հայկ Ասատրյաննա որոշողը, թե ովա Ռայխի թշնամին ու ով՝ բրեկամը, ուրեմն էդ Հիտլե՛րը չի ներկայացնում երրորդ Ռայխը, այլ ներկայացնումա Հայկ Ասատրյանը: Բայց էդ աստիճան դեմ չենք գնա պաշտոնական վարկածի պատմությանը ու չենք ընգնի մառազմի գիրկը: Բոլորինա հայտնի, որ Հիտլերնա նեկայացրել ու մարմնավորել Երրորդ Ռայխը որպես լիդեր ու Եվրոպայի կեսից ավելի մասի դիկտատոր՝ գոնե մի հինգ տարով:

Այսպիսով, քաղաքական նպատակահարմարությունը հայերի ձեռը չի էղել, այլ էղելա Գերմանիայի պաշտոնական շրջանակների ձեռը. եթե ամեն մի գիրք գրող կարար իրա ուզած ձևով քաղաքականություն պատվիրեր Ռայխին, ուրեմն ռայխի քաղքական ղեկավարությունը փալասա էղել: Բայց դե մենք գիդենք, որ Ռայխը ներկայացնող քաղաքական ղեկավարության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք էղելա հզոր ու կշռով անհատականություն:

(շարունակելի)
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     30.06.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9316 | 0 | 0
Facebook