Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընտրությունների շեմին մեր տանը կռիվ է ընկել

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
15:36, ուրբաթ, 03 մարտի, 2017 թ.
Ընտրությունների շեմին մեր տանը կռիվ է ընկել
     Արդեն մի քանի օր է, ինչ մեր տանը կռիվ է ընկել ընտրությունների պատճառով:
     -Ես իմ ընկերոջն եմ ընտրելու, -ասաց եղբայրս, -ճիշտ է նա անցյալում ՀՈՐԻՆԱԾ երկրում էր բնակվում, բայց հիմա վերադարձել և հայկական ՎԵՐԱԾՆՈՒՆԴ է ապրում:
     -Իսկ ես ընտրելու եմ մանկապարտեզի դաստիարակչուհի իմ ընկերուհուն, նա մեծ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ է թողել երեխաների դաստիարակության գործում, -ասաց քույրս:
     -Ես էլ ընտրելու եմ մեր հարևան խանութպան Նոնոյին, քանի որ միշտ նրանից եմ թել ու ասեղ գնում, - բացի դա` նա օր-օրի ԲԱՐԳԱՎԱՃում է:
     -Բավական է կռվեք և ՀԱԿա ՀԱԿա բաներ խոսեք, -զայրացավ հայրս, -ճիշտ է, ես ՀԿԿական եմ եղել, սակայն հիմա ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏական երկրում ապրող մարդ եմ, գտել եմ ԵԼՔը: Որպեսզի մենք ԲԱՐԳԱՎԱՃենք, եկեք ՀԱՄԱԽՄԲվենք մեր նորանկախ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ երկրի շուրջն ու ՀաՅԴա տեղամասեր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10436 | 0 | 0
Facebook