Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ է մտածում մշակույթի նախարարությունը, երբ հեռուստատեսությամբ աղավաղում են հայկական մշակութային արժեքները:

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
16:33, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ի՞նչ է մտածում մշակույթի նախարարությունը, երբ հեռուստատեսությամբ աղավաղում են հայկական մշակութային արժեքները:
     Երեկ դիտում էի «Շանթ» -ի Xfactor նախագծի գալա համերգը: Պարտադիր չէ երաժշտագետ լինել կարծիք հայտնելու համար:
     Համերգի թեման հայկական էր: Պետք է ասեմ, որ ժյուրին շեշտը դնում էր ոչ թե կատարողական արվեստի, այլ` արտաքին տեսքի, հագուկապի վրա: Թվում էր, թե գեղեցկության մրցույթ է կամ էլ` նորաձևության ցուցադրություն: Երևում էր, որ հնդկական սերիալների ազդեցության տակ էին ոչ միայն ժյուրիի անդամներն, այլև` կատարողները: Լուսավոր ու գեղեցիկ Աբրահամին հագցրել էին ճգնավորի զգեստ, որը հիշեցնում էր հնդկական սերիալի հերոսին: Կոմիտասի «Հորովելը» հայ գյուղացու երգն է` պայծառ ու լուսավոր: Չնայած Աբրահամը լավ կատարեց, բայց...զգեստը խեղդում էր նրան:
     «Ամպի տակից ջուր է գալիս» երգը Մարիամի միապաղաղ, անհոգի ու անտարբեր կատարմամբ, համեմվում էր Էմանուելի անկապ ու անիմաստ բառակույտի արասանությամբ, որը նույնիսկ վիրահայ Էրիկին էր անհասանելի, ուր մնաց մեզ հասկանալի լիներ: Եվ այդ կատարումը ժյուրիի չալմայապատ անդամի որակավորմամբ, նորովի է ներկայացվում: Ի՞նչ կասեր Արմեն Տիգրանյանը, թե լսեր «ՆՈՐՈՎԻ» ներկայացրած իր ստեղծագործությունը:
     Կազանցի շատ սիրուն տղան պարզապես աղավաղեց դասական դարձած երգը: Իսկ երևանցի սիրուն աղջիկների անիմաստ տեսարանը շեղում էր հանդիսատեսի ուշադրությունը վոկալիստի կատարումից:
     Պետք է ասեմ, որ դասական դարձած հայկական երգերը աղավաղում են հեռուստատեսությամբ:
     Հետաքրքիր է, որտե՞ղ է մշակույթի նախարարությունը, երբ հեռուստատեսությամբ աղավաղում են հայկական մշակութային արժեքները:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
9249 | 0 | 1
Facebook