Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՅԴ - ԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՍԱԿԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
12:08, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ՀՅԴ - ԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՍԱԿԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
    

     ՝՝...Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ'աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
     — Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
     — Բայց տանը մեջ ա՛լ դիմացվելիք բան չէ։
     — Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը, — պատասխանեց բժիշկը։
     Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ'առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ'ընե։
     Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
     thumb
     — Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
     — Շինեցի, հայրի՛կ, — կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
     — Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։
     — Չէ՛, հայրիկ, շինեցի, — կը պնդե տղան։
     Ի զո՜ւր հայրը երկար– բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ'ընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել։ ...՝՝:
    
     (մեջբերվածա հայ ՀԱՆՃԱՐԵՂ երգիծաբան ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ ՝՝Ընկ. Բ. Փանջունի երգիծավեպից)
    
    
     Կազմեց՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     20.01.2017

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2318 | 0 | 0
Facebook