Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հունվարի 9-13-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 63 նամակ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
14:21, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Հունվարի 9-13-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 63 նամակ

Հունվարի 9-13-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 63 նամակ, որից 55-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 8-ն ընթացքի մեջ է:

Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, կրթության, սոցիալական, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, կոմունալ տնտեսության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:
     Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով՝ ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1682 | 0 | 0
Facebook