Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաթեմատիկական խաղ - մրցույթ

20:58, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2016 թ.
Մաթեմատիկական խաղ - մրցույթ
    
    
    

Մաթեմատիկական հետաքրքիր խաղ-մրցույթ էր կազմակերպել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 3 -րդ դասարանի դասվար Լ . Սարգսյանը: Դասարանը բաժանվել էր «Գիտուններ» և «Հանճարներ» թիմերի: Յուրաքանչյուր թիմ ընտրել էր նշանաբան և աքրոստիկոս էր գրել «Մաթեմատիկա» բառով:

Մրցույթն անցավ հետաքրքիր ու բովանդակալից, դասարանում ձևավորվել էր առանձնահատուկ սեր մաթեմատիկայի նկատմամբ, այն գովաբանելու, փառաբանելու միջավայր, ուր թևածում էր գիտելիքն ու թվերի կախարդանքը: Աշակերտները ոչ միայն հասկացել էին, այլև զարգացած էր նրանց տրամաբանությունը, մտավոր կարողությունները: նրանք հնարավորինս թափանցել էին մաթեմատիկական գիտելիքների հարուստ գանձարանը:

Տիրում էր համատարած ոգևորություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5768 | 0 | 0
Facebook