Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Արդի գրականության հրաշագեղ նմուշներից. Ջոն Թորոսյան

10:41, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Արդի գրականության հրաշագեղ նմուշներից. Ջոն Թորոսյան
     Ստորև ներկայացնում ենք Մոսկվայում բնակվող և հայ գրականության հետ իր սերտ կապերը պահպանող Ջոն Թորոսյանի բանաստեղծություններից մի քանիսը.
     ***
     Ծիածան է կապել հեռվում արևն էլի,
     Շողշողում են ջերմող կաթիլները օդում,
     Ես մրսո՜ւմ եմ, մրսո՜ւմ, սակայն իմ սիրելի,
     Այս արևշուք օդում, այս արևլի տոթում...
     Սրթսրթում է հոգիս, մեղքի չափից անհաս,
     Թվում է, թե դանակն առած սերս եմ մորթում,
     Թվում է, թե երկնի բիլ ակունքից մաս-մաս,
     Արյան բույր է հորդում, արյան երգ է կաթում...
     Ու մոլեգնած ցավից, իմ դահճացած ձեռքով,
     Ինձ էական, անէ կայնքին կապող թելերն
     Կտրտում եմ իսպառ, ջնջում մի նոր մեղքով,
     Որպես ներման հայցում, ապաշխարանք քո դեմ...
    
     ***
     Էլ չեմ կարող, էլ չէ, ուսս ծռեմ բեռից,
     Այնպես հիմնավոր են հյուսվել մեկը մեկին,
     Ասես բեռն ուսիս եմ ձախորդ ծնվել մորից,
     Ասես բեռն է նստած կյանքընթացիս ղեկին...
     Էլ չեմ կարող, էլ չէ, ճամփաս թեքեմ այլ տեղ,
     Բոլոր ճամփաներն էլ տարել են միշտ Հռոմ,
     Բոլոր նստաքարերն հետևումս են, մի նեղ
     Կոճղ էլ չկա դեմս՝ նստեմ հոգոց առնեմ...
     Էլ չեմ կարող, էլ չէ, անհամեմատ ուշ է,
     Անփութորեն ցրածն անդունդում է վայրի,
     Մնում է մեծ բեռիս ծալքերի վառ հուշերն
     Անթեղեմ ու քայլեմ, դարդ չէ՝ նորից կայրեն...
    
     ****
     Թե մոռանամ ես քեզ,
     Թե կարոտեմ նորից,
     Ժամացույցս է միայն ցավ բերում ինձ,
     Ջանս,
     Աղջի՛կ, ես քեզ ասեմ,
     Դու էլ ինձ լավ գիտե՛ս,
     Ժամացույցս տուր ինձ,
     Ժամացույցս...
     Ժամացույցս՝ թող, որ ծնգա հազար անգամ,
     Թե չեմ լսի իրեն՝
     Դեռ Աստված կա,
     Թող, որ ինքը անսիրտ պատմի անսեր գալդ,
     Ես հո կապրեմ քեզ հետ՝ մինչ գնալդ...
     Ժամացույցս միայն,
     Ժամացույցս գիտի,
     Ո՞վ է ավել-պակաս չափս չափել,
     Ժամացույցս միայն,
     Ինքը ձեզ կպատմի,
     Թե Աստված ինձ ինչքան չափ է չափել...
     Ու երբ օրն էլ մեռնի,
     Օրն իմ մեռնի ինձ հետ,
     Ո՞վ կիմանա ձեզնից պատճառը այդ...
     Ժամացույցս բերեք
     Դնեմ ես բարձիս տակ,
     Ժամացույցս բերեք՝
     Շիփ ու շիտակ...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
809 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ