Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկու անչափահաս երեխաների մորը հանում են տնից: Մայրը Բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՆի Առաքելյան
17:03, կիրակի, 05 մայիսի, 2019 թ.
Երկու անչափահաս երեխաների մորը հանում են տնից: Մայրը Բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ Ձեզ գրում է երկու անչափահաս երեխաների մայր Նարինե Հովհաննիսյանը` Երևան քաղաքից: Ամուսնուս կորցրել եմ երկու տարի առաջ: Երեխաներիս մեծացնում եմ միայնակ և հիմա սեփական տնից վտարվելու վտանգի առաջ ենք կանգնած:

2017թվականին ամուսինս աշխատում և աշխատանքային գործունեություն էր ծավալում Ռուսաստանի Դաշնությունում, գործերի ընթացքը խթանելու համար գումար էր պետք, և Հայաստանի Մարտունի քաղաքում ապրող Արամ Կարապետյանից (քյալամ Արամ) տոկոսով գումար վերցրեցինք, փոխարենը մեր տունը առք ու վաճառքի պայմանագրով տվեցինք նրան, պայմանով, որ տոկոսները փակելուց հետո տունը կվերադարձնի մեզ: Առաջին մի քանի ամիսը առձեռն ենք փոխանցել տոկոսի գումարը, ապա ամուսինս տեղափոխվելով ՌԴ այնտեղից բանկային փոխանցումով է իրականացրել տոկոսների մարումը (իմ մոտ պահում եմ բոլոր կտրոնները): Դժբախտաբար մահացավ ամուսինս և մենք կանգնեցինք խնդրի առաջ: Արամ Կարապետյանին առաջարկեցինք տունը վաճառել և պարտքի գումարը վերցնել իրեն, իսկ մնացածը մեզ տալ, որպեսզի կարողանանք առանձին փոքր բնակարակն ձեռք բերել: Բայց վերջինս հրաժարվեց, պնդելով, որ մեզ գումար չի վերադարձնի քանզի տոկոսները արդեն այնքան շատ են, որ տան գումարը հազիվ տոկոսներին բավականացնի:
     Դիմեցինք օրենքին, կարծելով, որ օրենքով գոնե պաշտպանված կլինենք, բայց ստացվեց, որ օրենքը ինչպես հաճախ է լինում ուժեղի կողմն է:

Տան վրա արգելք դնելու համար բնակարանի շինծու առք ու վաճառք հայցով դիմեցինք դատարան: Դատարանը գործը քննեց ոչ թե բնակարանի մոտ գտնվող դատարանում, այլ մեղադրյալին մոտ` Սևանի դատարանում: Ենթադրում եմ, որ դատարանի աշխատողների հետ լեզու գտնելու մեթոդներին լավ տիրապետող Արամ Կարապետյանը այս անգամ ևս կարողացավ լեզու գտնել և հայցը երեք անգամ մերժելու ընթացքում Արամ Կարապետյանը կարողացավ արագ բնակարանի առք ու վաճառք կազմակերպել, հասկանալի է, որ իր մտերիմներից մեկի անունով ձևակերպելով բնակարանը: Հայցը դատարանը մերժում էր ամեն անգամ մի պատրվակ բերելով, ոչ թե միանգամից հստակ նշելով թե, որտեղ է հայցադիմումի սխալը, այլ ամեն անգամ նոր սխալ ման գալով, որն էլ կասկածի տեղիք տվեց դատարանի և Արամ Կարապետյանի համագործակցության մասին: Նշեմ, որ բոլոր փաստերն ունեինք, որ գործարքը շինծու է, բայց դատը լուծվեց հօգուտ Արամ Կարապետյանի:
     Անվստահությունս մեծացավ, երբ բնակարանի նոր տանտերը ոստիկանի հետ վտարման պայմանով եկել էր մեր տուն, ինձ տվեցին տասնօրյա ժամկետ, մենք ներկայացրեցինք դիմում և ներկայացրեցինք վարչական դատարանի որոշումը, որը կասեցնում էր նրանց վտարամնա գործողությունը:

2019թ մարտի 3-ին վտարման պահանջով մեր տուն եկած ոստիկաններին ի հակադրում նույն օրը դիմել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ դիմում եմ ներկայացրել Արամ Կարապետյանի դեմ, որպես վաշխառու, որին ի պատասխան առանց քննելու, պարզաբանեցին, որ հանցանք չկա, ի դեպ նշեմ, որ ներկայացրել էի կից փաստեր մեր խոսակցություններից ձայնագրություններ:

Առաջին ատյանի դատարանը մերժեց, ու չնայած բոլոր փաստերը ունեինք, որ շինծու գործարք է կատարվել, հիմա դիմել ենք վերաքննիչ դադատարն, և արդեն մեկ ամիս է նույնիսկ օր չեն նշանակել դատի:
     Բայց քանի, որ արդարության նկատմամբ հավատս արդեն քիչ-քիչ մարում է, ինձ մնում է դիմել Ձեզ, խնդրելով Ձեր վերահսկողությունը արդարադատության վերականգնման համար: Նշեմ նաև, որ նույն մարդու զոհն է ամուսնուս եղբոր ընտանիքը, որը անտուն մնալուց հետո լքեց երկիրը: Նույն մարդու զոհերի թիվը շատ ավելի մեծ է, որը կարելի է պարզել հետաքննության արդյունքում:

Ամենայն հարգանքով սպասում եմ Ձեր արդարացի պատասխանին:

Նարինե Հովհաննիսյան

Քաղաք Երևան Կոմիտաս 56/77
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4338 | 0 | 0
Facebook