Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՍԽԱԼԸ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
20:45, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՍԽԱԼԸ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ
    
    

Վահե Ավետյանի հակապատերազմական մասնավոր նախաձեռնությունը հայհոյելու, սխալները ու բացթողումները ցույց տալու փոխարեն, միանգամից՝ առանց հիմնավորումների, շատերի կողմից որակվեց որպես՝ դավաճանություն: Դե, նման փսիխոտեխնիկա կիրառելը ավելի արդյունավետ ու հեշտա, քան՝ ուղեղի ծալերը աշխատացնելը: Ես էդ ճամփով չեմ գնա, քանի որ ունեմ ուղեղ, որը իրա աշխատունակությունը բարեբախտաբար չի կորցրել:

Այսպիսով, Վահեյի նախաձեռնության թույլ կողմը էդ իրա հակառուսականություննա:

Պետքա գիտակցել, որ Ռուսաստանը չի համակերպվի ԵՐԲԵՔ Անդրկովկասում սեփական ազդեցության լիկվիդացիայի մտքի հետ: Արևմուտքի նպատակը էդա ու մենակ էդա պատճառը, որ մինչ օրս հայկական իշխանական կողմին հատկացրելա ֆինանսական միջոցներ, որոնք տարբեր ճանապարհներով լափվել ու մսխվել են նույն իշխանավորների կողմից՝ «պատերազմ վարող երկիր» անհաջող «հիմնավորման» ներքո: Էրկու նախկին մեկմեկու հանդեպ ոչ թշնամաբար տրամադրված ժողովուրդների ՝ հայերի ու ազերիների մեջ հաշտությունը, վաղուցվա փաստա: Վկա՝ Ռուսաստանում հայի ու ադրբեջանցու առևտրական գործընգերությունը: Ընդհանրապես, Ռուսաստանը հենց հիմա էն ԲԱԶՄԱԶԳ կայսրություննա, որդեղ շատ հեշտ ձևով կայանումա տարբեր ազգերի խաղաղ համակեցությունը:

Ստեղծված կացությունը փակուղայինա: Խուսանավելու քաղաքականությունը մեկ Ռուսաստանի, մեկ՝ Արևմուտքի առաջ Հայաստանին տանելույա միջազգային մեկուսացման ճանապարհով, որից դուրս գալ երբեք չի հաջողվի: Արդյունքում մեկ սրա, մեկ՝ նրա հովհանավորությունը ստանալը, անվերջանալիորեն երկարաձգումա կոնֆլիկտի լուծումը: Ժամանակ կգա, իսկ դրա նախանշանները արդեն կարծես էրևում են (1000 դրամանոց բանակի համար գանձվող տուրքի նախագիծը, հավանաբար փող տվող դրսից էլ չկա), որ էրկու կողմն էլ ուղղակիորեն բրախեն Հայաստանին ու Ղարաբաղյան պրոբլեմի հարցում մենակ թողնեն:

Ընտրություն ըստ էության՝ չկա:

Եթե Հայաստանը հրաժարվի արևմտյան դիվանագիտական օժանդակությունից, հատկացումներից ու դիմի Ռուսաստանին՝ որպես կոնֆլիկտի լուծման երաշխավոր կողմի, այյսինքն համաձայնի Ռուսական ազդեցության պահպանմանը, տարածքների շուրջ բանակցություններով՝ կոմպրոմիսով լուծելուն, ապա կլուծվի կոնֆլիկտը:

Հետևաբար, Վահե Ավետյանի հակապատերազմական քայլը օգտակարա ընդամենը հոգեբանական - մարտավարության տեսանկյունից, բայց անօգուտա՝ քաղաքական հեռանկարի բացակայության առումով: Մերժել էրկու կողմին՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջնորդությունը ու առանց միջնորդի կարգավորել խնդիրը՝ անհնարինա, քանի որ ազդեցության գոտիներիյա բաժանված ամբողջ Երկիր մոլորակը ու պայքարը դրանց ձեռքբերման, մրցակցին, հակառակորդին դուրս մղելու շուրջնա գնոււմ:
     Ազդեցության գոտիների համար մրցակցությունը հարատև պայքարա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     23.11.2016

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
948 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ