Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երգերի և վերքերի մեծ Վարպետը

22:11, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Երգերի և վերքերի մեծ Վարպետը

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում շարունակվում էր Ավ . Իսահակյանին նվիրված

գրական միջոցառումների շարքը: Դպրոցի 9 –րդ դասարանի աշակերտները իսահակյանական մեղմ ու ջերմ լույսով ոգևորված, նրա լիրիկայի խոր շնչի նրբազգաց էությամբ լցված` մեկ դասաժամ նվիրեցին մեծ գրողի բանաստեղծական արվեստին:

Նրանք թափանցեցին բանաստեղծի խոհերի ու զգացումների պրպտող աշխարհը` լի պարզությամբ ու խորությամբ:

Հետաքրքիր փաստերն ու նամակները, կենսագրական դեպքերն ու իրադարձությունները ամբողջացրին մեծ գրողի գրական կերպարը:

Աշակերտները գնահատեցին ու արժևորեցին Ավ . Իսահակյանի ստեղծագործությունները, հպարտացան հայ գրականության

Մեծ Վարպետով, ով հստակ ձայն ուներ համաշխարհային գրականության Պառնասում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2635 | 0 | 0
Facebook