Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երգը բարեկամության կամուրջ է»

09:32, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Երգը բարեկամության կամուրջ է»

Կապանի N13 հիմնական դպրոցում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական ամենամյա փառատոնն արդեն անցել ու հասել է այն փուլին, երբ դպրոցականների նախասիրություններն հաշվի առնելով` կազմակերպվում են գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսական պոեզիայի երեկոներ, թատերական ներկայացումներ, ռուսաց լեզվի բաց դասեր, ամենը` ռուսերենով: Անց են կացվում են մրցույթներ` ռուսական երգի լավագույն կատարման, ռուսերենով լավագույն շարադրության, ինչպես նաեւ ռուսաց լեզվի եւ գրականության լավագույն ուսուցչի:
     / Ուսուցիչներ՝ Աշխեն Բադալյան, Գայանե Պատվականյան, Նատաշա Ավագյան, Արծիվիկ Եսայան/
     Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածմանը Հայաստանում, դպրոցականներին հաղորդակից դարձնելով ռուս ժողովրդի մշակութային և հոգեւոր արժեքներին ու նպաստելով Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրության ակտիվացմանը:
     «Փառատոնի միջոցով փորձում ենք նաև նպաստել Հայաստանում ռուսաց մշակույթի և լեզվի վարկի բարձրացմանը, հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պահպանմանն ու հետագա ամրապնդմանը:

ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2400 | 0 | 0
Facebook