Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համայնքապետը չի բարեհաճել քաղաքապետարանում միջոցառման համար տեղ հատկացնել

Արթուր
Հեղինակ`
Արթուր
01:24, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Համայնքապետը չի բարեհաճել քաղաքապետարանում միջոցառման համար տեղ հատկացնել
     Հարգելի՛ խմբակիցներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել երեկ Ճամբարակում՝ հուսալով, որ մյուս անգամ նման բաներ չեն կրկնվի, իսկ այս հրապարակումը դաս կլինի մյուս համայնքապետերի համար։
     Ինչպես գիտեք, երեկ՝ հոկտեմբերի 21-ին, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը «Այրուձի» հեծյալ ակումբի հետ մեկնել էլ սահմանամերձ Ճամբարակ, որտեղ ժամը 17։30-ին պլանավորված էր մշակութային միջոցառում քաղաքապետարանի դահլիճում։
     Նախ տեղեկացնենք, որ մինչ այդ եղանք տեղի զորամասում, և զինվորների համար ցուցադրվեց «Այրոգի» ստվերային թատրոնը, որն ուղեկցվեց ազգային երգ ու պարով։ Զորամասից հետո գնացինք քաղաքապետարան, որի դահլիճի դռները փակ էին, երեխաներից ոմանք դրսում սպասում էին, փորձեցինք կապ հաստատել քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ, սակայն նա մեր բազմաթիվ զանգերից ոչ մեկին չպատասխանեց, արդյունքում դահլիճի դռները մնացին փակ, դրսում ցրտի պատճառով անհնար էր որևէ բան անել, և միջոցառումը տապալվեց, որի մեղավորը քաղաքապետի անպատասխանատու վերաբերմունքն էր։ Ցավոք, երեխաները հուսախաբ տուն գնացին։
     Ցավալի է, որ սահմանամերձ բնակավայրի համայնքապետը նման անփույթ վերաբերմունք են ցույց տալիս մշակույթին և համայնքին։
     Ցանկանում են ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում սպասելիքները երեկ չարդարացրինք, չնայած որ մեղավորը հենց իրենց համայնքի ղեկավարն էր։
     Հուսանք՝ սա կլինի առաջին և վերջին դեպքը։
     Աղբյուրը՝ ԱՍԲ ֆեյսբուքյան էջ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3650 | 0 | 0
Facebook