Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ընտրութիւններին» մասնակցել ժողովրդավարական դաշինքով

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
03:28, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
«ընտրութիւններին» մասնակցել ժողովրդավարական դաշինքով
     Այսօր հրապարակաւ (Հ3-ի առաւօտեան ո ւղիղ եթերով) հրաւիրեցի իրավիճակը ճիշտ պատկերացնող քաղաքական ուժերին առաջիկայ շատ դժուար «ընտրութիւններին» մասնակցել ժողովրդավարական դաշինքով։ Ինչու՞ ՇԱՏ ԴԺՈՒԱՐ, որովհետեւ իրաւունք չունենք մոռանալու Վանաձորի եւ Գիւմրու ընտրութիւնների դասերը։ Ինչպէս բոլոր ժամանակներում խնդիրներ ունեցող բոլոր ժողովուրդների մօտ, այդպէս էլ մեզ մօտ հարցերի հարցը իշխանութիւնը նրա օրինական տիրոջը ժո ղովրդին յանձնելն է։ Մանաւանդ երբ օրէնսդրօրէն են խոչընդոտներ ստեղծւում (նաեւ սահմանադրօրէն) միակ ճանապարհը բոլոր ուժերի համախմբումն է յանուն այդ բարձրագոյն նպատակի։ ԱԻՄ-ը դա է համարում իրավիճակը բարեփոխելու ամենակարճ եւ մեզնից կախուած ճանապարհը։ Եթէ կայ այլ առաջարկ, սիրով կը լսենք։ Ժողովրդավարական ճակատ ստեղծելիս այլ հարցերի վերաբերեալ մեր տարաձայնութիւնները չենք շեշտում։ Դրանք ամեն մէկս կը պահենք մեզ համար եւ կանդրադառնանք դրանց խորհրդարանական ճանապարհով՝ գործելակերպով, իսկ որպէս ռազմավարական հարց միայն մէկ խնդիր կունենանք՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԱՐԴԱՐԱՄԻՏ ՈՒ ԱԶԱՏԱՄԻՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԻԱՒՈՐԵԼՈՎ ՍՏԱՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ։ Այդ բանի համար պէտք 196 թ.-ի օրինակով մինչեւ ընտրութեան օրը ունենալ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹԻՒՆ։1996 թ.-ին մեզ դա յաջողուեց (միայն մեր առաջ մղած միասնական թէկնածուն իրեն սխալ պահեց) ։ Յանուն ժողովրդավարութեան ի մի չգալ ոչ թէ նշանակում է այլ արժեքներ ունենալ, այլ նշանակում է պարզապէս ՉԼԻՆԵԼ որպէս քաղաքական ուժ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3565 | 0 | 0
Facebook