Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՏԱՊ

armchessfond
Հեղինակ`
armchessfond
22:20, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՏԱՊ
     Մենք դիմում ենք բոլոր նրանց, ում հոգին լի է հայկականությամբ, ով պատրաստ է իր ներդրումն ունենալու՝ Հայաստան անունը միջազգային մրցույթում բարձր պահելու գործում: Եթե Եվրոպայի և աշխարհի մյուս անկյուններում ապրող մեր հայրենակիցները փորձեն մասնակցել մեր խնդրանքին, եթե մի փոքր ժամանակ և միջոց գտնեն մեր պատանի շախմատիստին աջակցելու համար, ապա հաղթանակը անխուսափելի կլինի:
    
     Յուրաքանչյուր հաղթանակով պայմանավորվում է ազգի հավաքականությունը, հավատն ու միասնականությունը: Վստահ եմ, որ Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցների տիեզերական էներգետիկան, աղոթքը փոխանցվում է մեր մասնակցին, ուժ, դրական լիցքեր հաղորդում նրան:
    
     Ակնհայտ է, որ ձեր բարոյական կորովի, սիրո և ջերմության կարիքն ունի Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստը՝ մեր տաղանդավոր հայորդին, ում պետք է գոտեպնդենք, ուժ տանք, հավատանք նրա ձիրքին ու տաղանդին, և հաղթանակը մերը կլինի:
    
     Մաղթանքս է, որ հաղթական հրավառություն առաջացնի Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների սրտերում: Եվ հայի ճակատագրի համար հաղթանակների Մայիսը հաղթական լինի նաև «հոկտեմբերի-2016» -ով, փայլուն նվաճում արձանագրի, որպեսզի Աշխարհի երկնակամարում ծածանվի մեր հաղթական Եռագույնը, և հայ ժողովուրդը ըմբոշխնի հպարտության բերկրանքը:
    
     Իսկ հաղթանակի կարող ենք հասնել ոչ միայն շախմատիստի խաղով, այլև մեր միասնականությամբ, մեր աջակցությամբ: Ովքեր կարող են աջակցել հրաշամանուկին, որն ունի ֆինանսական խնդիրներ աշխարհի պատանիների առաջնությանը հոկտեմբերին մասնակցելու համար թող գրեն մեզ կամ զանգահարեն +37455065090 հեռախոսահամարով:
    
     Ակնկալում ենք Ձեր ակտիվ աջակցությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5132 | 0 | 0
Facebook