Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որդիները Արարատի

23:48, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Որդիները Արարատի


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Քամիների ու հողմերի հզորությամբ,
     Անտառների ու սարերի վաղեմությամբ,
     Նրանք եկան առանց ալիք,
     նրանք եկան խոր լռությամբ
     Եվ կդառնան վաղվա գալիք:
     Թե կուզենաս նրանց տեսնել
     Կամ թե կուզես նրանց նման աշխարհ ստեղծել,
     Պիտի նրանց աչքի լույսով
     Արևածագ դիմավորես,
     Պիտի նրանց երազների աշխարհներից պտուղ քաղես,
     Պիտի նրանց նման ելնես ու բարձրանաս…
     Իսկ հարկ եղած դեպքում կորչես, լուռ չքանաս
     Կամ իմանաս խորությունը այս լռության
     Կամ իմանաս այս խորթ մթի ամեն լույսը
     Կամ իմանաս երազանքը օտարության,
     Երբ գալիքի ամեն վառված մոմի բիծը պատին մնա,
     Երբ լարերի հնչյուններից արցունք կաթա,
     Երբ մթության միջից ելնես,
     Նրանք կգան քամիների ու հողմերի հզորությամբ,
     Նրանք կգան արևների ու լույսերի հավերժությամբ,
     Նրանք կգան առանց կանչի,
     Նրանք կգան խոր լռությամբ.
     ...:

Աղբյուրը` Ալեքս Մելիք
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3713 | 0 | 0
Facebook