Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ Անկախության 25-ամյակ

13:07, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
ՀՀ Անկախության 25-ամյակ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա դասարանի սաները տոնեցին ՀՀ Անկախության 25-ամյակը: Դասվար Աստղիկ Դանիելյան
     Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
     Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
     Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
     Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք:
     Այս խոսքերով սկսվեց «Ես սիրում եմ իմ երկիրը» միջոցառումը` նվիրված Հայաստանի Անկախության 25 ամյակին: Տոնականորեն զարդարված դահլիճ, բարձր տրամադրությամբ հանդիսատես, պատասխանատվության զգացումով բեմ բարձրացած մասնակիցներ…
     Հպարտ քայլքով աշակերտները ներս բերեցին ՀՀ պետական դրոշը, ապա հնչեց ՀՀ հիմնը:
     Մեր ժողովրդի բազմադարյան պատմությունը աշակերտների շուրթերից հնչեց նորովի, նոր երանգներով, նոր սպասելիքներով…
     «Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ», -կարմիր թելի նման այս միտքն է ձգվում ողջ միջոցառման ընթացքում:
     Երգ, պար, ասմունք, գեղեցիկ խոսք… պատմություն և իրականություն…
     Պետական մտածողության զարգացմանը միտված միջոցառումը վարակեց հանդիսատեսին, որը դարձավ նաև միջոցառման ակտիվ մասնակից:
     Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք…
     Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք:

ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3708 | 0 | 0
Facebook