Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատմիր ծիծաղենք. զվարճապատումների մրցույթ BakerStreet221b-ում

14:27, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
Պատմիր ծիծաղենք. զվարճապատումների մրցույթ BakerStreet221b-ում

iViTO.am-ի նախաձեռնությամբ և մեր երիտասարդների բարձր տրամադրությունը ապահովելու բուռն ձգտումով մենք որոշել ենք ծիծաղել: Եթե ԴՈՒ սիրում ես մրցակցել և կատակել, ապա այս միջոցառումը հենց քեզ համար է: Այս ուրբաթ iViTO.am-ը և Baker Street 221b-ն ևս մեկ անգամ հանդես են գալիս համատեղ միջոցառմամբ: Սպասվող հումորային մրցույթի շրջանակներում ԴՈՒ և ընկերներդ խաղալու եք հետևյալ կանոններով.

1. Մրցույթը կայանում է 2 փուլով` հիմնական և եզրափակիչ

2. Խաղին մասնակցելու համար յուրաքանչյուր մասնակից պետք է ձեռք բերի "iVi-Coin"-ներ, որոնք օգտագործվելու են խաղարկային անեկդոտներ պատմելու համար

3. Յուրաքանչյուր խաղարկային անեկդոտտից հետո խաղի մնացած մասնակիցները պարտավոր են գնահատել պատմողին 1-5 բալային համակարգում

4. Հիմնական խաղի սկզբում յուրաքանչյուր մասնակցի տրվում է 1 անվճար "iVi-Coin", որից հետո ամեն հաջորդ "iVi-Coin"-ը կարժենա 100 դրամ

5. Խաղասեղանի հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը

6. Հիմնական խաղում մի քանի մասնակցի կողմից առավելագույն և հավասար միավորներ հավաքելու դեպքում նրանց կտրվի 1 անվճար "iVi-Coin" խաղասեղանի հաղթողին պարզելու համար

7. Եզրափակիչ խաղին մասնակացում են հիմնական խաղերում խաղասեղանի հաղթող ճանաչված մասնակիցները, որտեղ յուրաքանչյուր մասնակցի տրվում է 5 անվճար "iVi-Coin"` եզրափակչի հաղթողին գտնելու համար

8. Եզրափակիչ խաղը գնահատվում է խաղին ներկա 5 մասնակիցներից ձևավորած ժյուրիի կողմից

9. Եզրափակիչ խաղի հաղթողը iViTO.am-ի կողմից կստանա հատուկ մրցանակ

Խաղի ընթացքում սպասվում են անակնկալներ: Մուտքր ազատ է:


    
    
Աղբյուրը` web.facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3085 | 0 | 0
Facebook