Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐԱ ՊԵՏՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
15:32, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
ԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐԱ ՊԵՏՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Արևմուտքը իրա բարգավաճմամբ պարտականա ոչ թե անհեթեթ լիբերալիզմին, այլ՝ պետական իշխանությանը ու էն հարցը, թե ինչ ձևա ապրել կապիտալիստը ու ինչ ձև՝ սովորական աշխատողը, դրա մասին ահագին պատմական նյութ կա:

Էս մասին կարաք կարդաք նոււյնիսկ գեղարվեստական գրականության մեջ. Ջեք Լոնդոնի ՝՝ԳԱՐԵՀԱՏԻԿ ՋՈՆԸ՝՝:
    

Մինչև 19 - րդ դարի սկիզբը Անգլիայում՝ դասական կապիտալիզմի երկրում, աշխատանքային օրը տևում էր 15 - 16 ժամ, իսկ հանքերում՝ 14 - 15 ժամ: Սրան վերջա տրվում մենակ 1802 թվին ֆաբրիկաների մասին առաջին օրենքով, որով աշխատանքային օրը սահմանափակվեց մինչև 12 ժամը:
     1866 թվին Կարլ Մարքսը ու Ֆրիդրիխ էնգելսը Ընկերության Միջազգային Կոնգրեսում կոչ արեցին մտցնել 8 ժամյա աշխատանքային օր, բայց մենակ 1917 թվի հոկտեմբերի 29 - ի ՌՍԽՍՀ Ժողկոմխորհի դեկրետով մտցվեց 8 ժամյա աշխատանքային օր հասկացությունը:
    

Հիմնական միտքը, որը ուզում եմ ասել ի հեճուկս լիբերալ - տեսաբանների ու լիբերալիզմի ջատագովների էնա, որ կապիտալիստի ու կապիտալիզմի ազատության վրա զսպաշապիկա հագցվել հօգուտ աշխատավորության ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ ու անմիջական ներգործությամբ:

Թվերը արդեն ասում են, որ աշխատավորության վիճակը ահավորա էղել: Պարզա, որ կապիտալիստ - գործատերի համար օրվա ընթացքում ինչքան շատ աշխատացնի իրա աշխատողին, էնքան իրա եկամուտը շատ կլնի: Հետևաբար, պետության վերացման մասին տեսությունները ինչքան շատ առաջ գան ու ֆռռացնեն էնքան ավելի օգտակար՝ իրանց համար:
    

Այյնինչ, կապիտալիզմի լիբերալ տեսաբանները իրանց բազմահատորանոց գրքերով ուզում են մեր գլուխը հարդուկեն, թե պետության միջամտությունը վնասակարա:
    

Եթե կապիտալիստի ու կապիտալիզմի վրա սահհմանափակումներ չդրվեր, եթե չմիջամտեր պետությունը իրա օրենսդիր լծակներով ու ըտենց ազատ թողնվեր, էսօր աշխատավորությունը կաշխատեր էնքան, ինչքան որ աշխատելա մինչև տասնիններորդ դարի սկիզբը՝ 15 - 16 ժամ:
    

Հետևաբար պետքա ընդունել պատմական անհերքելի փաստերը, որոնք հաստատում են որ կապիտալիստը մազաչափ անգամ մտահոգված չի իրա աշխատողին ութ ժամ աշխատացնելու ու նորմալ աշխատավարձ տալու մասին:
    

Պետությունը պետք չէր ըլնի հասարակությանը էն դեպքում, եթե փոխհարաբերություններում ամեն մի կապիտալիստ ԿԱՄԱՎՈՐ, այլ ոչ թե հարկադրաբար, աներ աշխատողի համար էն, ինչը որ պահանջումա օրենսգիրքը:
    
     Բայց քանի որ օրենքները ընդունվում են պետական իշխանություն ներկայացնող մարմինների կողմից, իսկ կապիտալիստը հանուն իրա եկամտի պատրաստ չի հոգեբանորեն երբեք մտածի աշխատողի ութ ժամ աշխատելու ու նորմալ վարձատրության օգտին, ուրեմն ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԱ, որի վերացումը կատաստրոֆիկա հասարակության համար: Պետությու՛ննա սահմանում խաղի կանոնները՝ հասարակության մեջ բալանսավորված հարաբերություններ կազմակերպելու համար, իսկ իշխանությունը հարկադրումա հետևել գերհամակարգի՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ սահմանած կանոններին:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     27.08.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4019 | 0 | 0
Facebook