Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԻՐԵԼԻ ՄԻՍԱՔ, ԱՄԵՆ ՓԱՆ ՓԼԱՆԱՎՈՐՎԱՑ Է

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:30, երեքշաբթի, 19 հուլիսի, 2016 թ.
ՍԻՐԵԼԻ ՄԻՍԱՔ, ԱՄԵՆ ՓԱՆ ՓԼԱՆԱՎՈՐՎԱՑ Է

Երբևէ լսած կա՞ք, որ մի կուսակցություն հիմնադիրներ ըլնեն... 30 հոգի!

Հավանաբար լսած չկաք, իսկ հայերի մոտ պարզվումա, նման նախադեպ կա, եթե ոչ՝ նախադեպեր:
    

՝՝ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՝՝ կոչեցյալ կուսակցությունը էդ տեսակ կուսակցությունա ու Վիկիպեդիան ինձ զեկուցումա, որ հենց 30 անձիք են հանդիսանում նրա հիմնադիրները: Օրինակ, իմ համար նորմալա մեկ, էրկու, կամ առավելագույնը՝ երեք անձի կողմից հիմնված կուսակցությունը, բայց ոչ՝ 30 հոգու կողմից:
    

Բայց էդ հլը կես - դժբախտություննա:
    

Էսօրվա դրությամբ էդ կուսակցության փոխնախագահը՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, գտնվումա ՝՝ապստամբների՝՝ մեջ ու ղեկավարումա նրանց գործողությունները:

Էս անձի կենագրականի մասին ինձ չհաջողվեց նորմալ ինֆորմացիա քթնել Գուգլում, բացի նրանից, որ ծնվելա՝ 1970 թվականի հուլիսի 28 - ին, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետա, հասարակական - քաղաքական գործիչա ու Հիմնադիր խորհրդարան շարժման փոխնախագահա:
    
     Հայտնի չի իրա՝ որպես զինվորականի անցյալը ու կոնկրետ քաղաքական գործունեության այլ մանրամասները:

Փոխարենը բոլորին հայտնի ՝՝գաղտնիքա՝՝, որ էսօր ՀՀ - ում ցանկացած կուսակցության նախագահ կամ նախագահի տեղակալի հաստիքումա գտնվում ԱԱԾ - ին սպասարկող գործակալլ Այ թե ինչիյա նման պարագայումա հնարավոր ոչնչացնել իսկական ընդդիմությունը ու փոխարենը խաղացնել տալ կեղծ - ընդդիմությանը իրան բաժին դերը:
    

Իրադարձությունների խրոնոլոգիային ու գործողությունների դիմելու միջոցառումներին հետևելով, կարելիյա գալ էն ընդհանուր եզրակացությանը, որ սա Սեռժի կողմից պատվիրված խաղա ու ՝՝ապստամբների՝՝ լիդեռ Վարուժան Ավետիսյանը անումա էն, ինչ պատվեր որ ստացելա նրանից:
    

Նպատակը՝ շեղել արտաքին քաղաքական կարևոր հարցերից ժողովրդի ուշադրությունը:
    

Երգիչ ու ****** հրավիրելու մեթոդները էսօրվա համար Սեռժը, ներողություն՝ իրա Ֆլետչերական խորհրդական գորշուկ կարդինալ Վիգեն Սարգսյանը, արդյունավետ չքթավ: Երգիչը կամ ******ը մի օրով են գալի երգում ու գնում: Դրանից հետո մոռանում են: Հռոմի պապը որ Հռոմի պապ էր, իրեք օր հազիվ մնաց, էն էլ՝ ոչ լրիվ երեք օր:
    

Սա մտնումա կառավարման ընդհանուր մեթոդների ու հնարքների մեջ: Ինֆորմացիոն վակումը լցնելու ձևա:

՝՝Ապստամբները՝՝ ու նրանց փաստացիորեն առաջնորդող Վարուժան Ավետիսյանը, չէին կարող չհասկանալ, որ իրանց կողմից ոստիկանության գնդում ՝՝գրաված՝՝ զենքերին ոստիկանական ուժերը չէին թողննելու մոտենալ ժողովրդից և ոչ մի մարդու: Ու էսօր իրանց կոչերը՝ հավաքվել հրապարակներում, ընդամենը սեռժական պլանների օրինաչափ զարգացմաննա նպաստում:
    
     Ըստեղից էլ՝ գլխավոր դեմքերի՝ արդեն որերո՛րդ օրը տևող պաշտոնական լռության պատճառը:

Երբ որ գաղտնի դիվանագիտական ճակատում գնացող արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում բանակցող կողմերը կգան որոշակի պայմանավորվածությունների, էդ ժամանակ էլ...
    

Էլ ի՞նչ ժամանակ, երբ արդեն elq.am կայքը՝ իհարկե որպես ծախու լրատվամիջոց, գրումա, որ. ՝՝Եղբայրասպանությունից ու զոհերից խուսափելու միակ տարբերակը բանակցություններն են, ինչ որ համաձայնության կայացումը, խմբի անդամներին որոշակի երաշխիքների տրամադրումը, որ նրանք ազատ արձակվելու դեպքում չեն ենթարկվի ո՛չ քրեական և ո՛չ քաղաքական հետապնդման: Շատերը կարող են զարմացած և զայրացած հարց տալ, թե ինչպե՞ս կարող է պետությունը ներել ակնհայտորեն հանցագործություն կատարած մարդկանց: Պետք չէ ո՛չ զարմանալ, ո՛չ էլ առավել ևս զայրանալ, նման օրինակներ բազմաթիվ են, և որպես հակամարտությունների ոչ իրավական լուծման տարբերակ կիրառում են տարբեր երկրներում՝՝:
    

Այսինքն ինֆորմացիոն մակարդակում մարդկանց նախապատրաստում են, որ ամեն բան օլլրայթա ըլնելու:
    

Էսքանից հետո, ովա՞ ու իրանից ինչա՛ ներկայացնում Նիկոլ Փաշինյանը, ումը ոստիկանությունը թույլատրումա մտնել ու ինտեռվյուներ վեկալել ՝՝ապստամբներից՝՝: Ի՞նչ լիազորություններ նա ունի մտնելու ընդեղ ու ինչի՞յա ոստիկանությունը թույլատրում էդ կենդանու մուտքը ընդեղ:
    

Չէր էլ կարա ուրիշ ձև ըլներ, քանի որ երկրում մենակ մի լավ գյադա կա, ով ինքնա միանձնյա որոշում՝ ով, երբ ու ինչքան ժամանակով ընդդիմություն խաղա ու ՝՝ապստամբի՝՝:
    

Լոխ մեծամասնությանը հասնումա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     19.07.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3216 | 0 | 0
Facebook