Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել

11:18, կիրակի, 03 հուլիսի, 2016 թ.
Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել
     Մենք պետք է ձգտեք ոչ թե այն բանին, որ բոլորը մեզ հասկանան,
     այլ նրան, որ մեզ չհասկանալն ուղղակի անհնար լինի ...
     Վերգիլիոս
    
     Մեր պապերն ասում էին. "Տաշած քարը գետնին չի մնա": Նրանք բնականաբար չէին սխալվում, սակայն 21-րդ դարում այդ իմաստությունը լրացվել է: Այսօր այն հնչում է մոտավորապես այսպես. "Տաշած քարը գետնին չի մնա, եթե խոսել գիտի": Մեր օրերում հաջողությունն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ինչպես եք դուք խոսում: Որքան ազդեցիկ, համոզիչ, տպավորիչ և սահուն է Ձեր խոսքը, այնքան շատ են մարդիկ, ովքեր համակրում են Ձեզ և գալիս են Ձեր ետևից: Հռետորական արվեստի կարևորության մասին շատ խոսել պետք չէ: "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը" առաջարկում է "Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել" նոր թրեյնինգային ծրագիրը:
    
     ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ.
    
     - ցանկանում են ազդեցիկ և համոզիչ խոսք ունենալ,
     - որոշել են հաղթահարել վախն ու անվստահությունը ելույթ ունենալիս,
     - գիտակցում են, որ էֆֆեկտիվ ելույթ ունենալու կարողությունը անգնահատելի է,
     - ցանկանում են զբաղվել հասարակական, մշակութային կամ քաղաքական գործնեությամբ,
     - պարզապես հետաքրքրվում են հռետորությամբ և գնահատում են խոսքի արվեստը,
     - ցանկանում են երևելի հաջողությունների հասնել գործնական և անձնական հարաբերություններում:
    
     ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ.
    
     * ԿԻՄԱՆԱՔ գեղեցիկ և տպավորիչ խոսքի ամենակարևոր գաղտնիքների մասին,
     * ԿԾԱՆՈԹԱՆԱՔ աշխարհի լավագույն հռետորների կիրառած գործիքների հետ,
     * ԿՍՈՎՈՐԵՔ արագ և ճիշտ կողմնորոշվել ցանկացած լսարանի առաջ,
     * ԿՏԻՐԱՊԵՏԵՔ սեփական հույզերը կառավարելու բարդ, բայց կարևոր արվեստին,
     * ԿԿԱՐՈՂԱՆԱՔ Ձեր խոսքի միջոցով ազդել մարդկանց մտքերի և զգացմունքերի վրա:
    
     ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ.
    
     - Թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 2-2.5 ժամ տևողությամբ),
     - Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 10.000 դրամ,
     - Թրեյնինգների վերջում ՏՐՎՈՒՄ Է երկլեզու ՍԵՐՏԻՖԻԿԱՏ (հայերեն և անգլերեն),
     - Բոլոր հանդիպումների ժամանակ մասնակիցները ստանում են թրեյնինգի HANDOUT-ները (ուսումնական նյութերը),
     - Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել մասնակացությունը հաստատող` 3000 դրամ վճարում: Տեղեկություններ վճարման համար. Կոնվերս բանկ, "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ի հաշվեհամար 1930048744030100: ՀՎՀՀ 01846355: Գումարը 3000 դրամ, նպատակը` անդամավճար:
     - Վճարումը կատարելուց հետո կարող եք զանգահարել 58-39-98 կամ (093/091) 877-857 հեռախոսահամարներով:
    
     Եթե ունկնդիրները նայում են ժամացույցին, դա դեռ ոչինչ: Ամենասարսափելին այն է, երբ նրանք սկսում են թափահարել ժամացույցները` համոզվելու համար, որ դրանք չեն կանգնել ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7074 | 0 | 0
Facebook