Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել
11:18, կիրակի, 03 հուլիսի, 2016 թ.
Մենք պետք է ձգտեք ոչ թե այն բանին, որ բոլորը մեզ հասկանան, այլ նրան, որ մեզ չհասկանալն ուղղակի անհնար լինի ... Վերգիլիոս Մեր պապերն ասում էին. "Տաշած քարը գետնին չի մնա": Նրանք բնականաբար չէին սխալվում, սակայն 21-րդ դարում այդ իմաստությունը լրացվել է: Այսօր այն հնչում է մոտավորապես այսպես. "Տաշած քարը գետնին չի մնա, եթե խոսել գիտի": Մեր օրերում հաջողությունն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ինչպես եք դուք խոսում: Որքան ազդեցիկ, համոզիչ, տպավորիչ և սահուն է Ձեր խոսքը, այնքան շատ են մարդիկ, ովքեր համակրում են Ձեզ և գալիս են Ձեր ետևից: Հռետորական արվեստի կարևորության մասին շատ խոսել պետք չէ: "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը" առաջարկում է "Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել" նոր թրեյնինգային ծրագիրը: ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ. - ցանկանում են ազդեցիկ և համոզիչ խոսք ունենալ, - որոշել են հաղթահարել վախն ու անվստահությունը ելույթ ունենալիս, - գիտակցում են, որ էֆֆեկտիվ ելույթ ունենալու կարողությունը անգնահատելի է, - ցանկանում են զբաղվել հասարակական, մշակութային կամ քաղաքական գործնեությամբ, - պարզապես հետաքրքրվում են հռետորությամբ և գնահատում են խոսքի արվեստը, - ցանկանում են երևելի հաջողությունների հասնել գործնական և անձնական հարաբերություններում: ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ. * ԿԻՄԱՆԱՔ գեղեցիկ և տպավորիչ խոսքի ամենակարևոր գաղտնիքների մասին, * ԿԾԱՆՈԹԱՆԱՔ աշխարհի լավագույն հռետորների կիրառած գործիքների հետ, * ԿՍՈՎՈՐԵՔ արագ և ճիշտ կողմնորոշվել ցանկացած լսարանի առաջ, * ԿՏԻՐԱՊԵՏԵՔ սեփական հույզերը կառավարելու բարդ, բայց կարևոր արվեստին, * ԿԿԱՐՈՂԱՆԱՔ Ձեր խոսքի միջոցով ազդել մարդկանց մտքերի և զգացմունքերի վրա: ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ. - Թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 2-2.5 ժամ տևողությամբ), - Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 10.000 դրամ, - Թրեյնինգների վերջում ՏՐՎՈՒՄ Է երկլեզու ՍԵՐՏԻՖԻԿԱՏ (հայերեն և անգլերեն), - Բոլոր հանդիպումների ժամանակ մասնակիցները ստանում են թրեյնինգի HANDOUT-ները (ուսումնական նյութերը), - Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել մասնակացությունը հաստատող` 3000 դրամ վճարում: Տեղեկություններ վճարման համար. Կոնվերս բանկ, "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ի հաշվեհամար 1930048744030100: ՀՎՀՀ 01846355: Գումարը 3000 դրամ, նպատակը` անդամավճար: - Վճարումը կատարելուց հետո կարող եք զանգահարել 58-39-98 կամ (093/091) 877-857 հեռախոսահամարներով: Եթե ունկնդիրները նայում են ժամացույցին, դա դեռ ոչինչ: Ամենասարսափելին այն է, երբ նրանք սկսում են թափահարել ժամացույցները` համոզվելու համար, որ դրանք չեն կանգնել ... |
Հավանել
0
Չհավանել
0
7080 | 0 | 0 | 0