Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԵՖԻԼՅԱՆԸ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՆԺԴԵՀՆ Է

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
19:01, չորեքշաբթի, 22 հունիսի, 2016 թ.
ՍԵՖԻԼՅԱՆԸ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՆԺԴԵՀՆ Է

ԷՍ ՈՒ՞Ր ԵՔ ՀԱՍԵԼ և ՈՒ՞Ր ԵՔ ԳՆՈՒՄ
     ԱՅ ՉԿԱՅԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ, , ,
     Ստիպված եմ 7-ՐԴ անգամ անդրադառնալ ի պաշտպանություն Արցախյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ մեր իշխանությունների դաժան, ոչ հայեցի, ապազգային կամայականություններին և իմ բողոքի ձայնը բարձրացնել: Որպես հայ մտավորական մեծ պարտքի զգացումով եմ լցված ու չեմ կարող լռելյան հաշտվել, համակերպվել Սեֆիլյան անհատի, նվիրյալ հայորդու, նրան բաժին ընկած դառը, ես կասեի խեղված ճակատագրի նկատմամբ: Զարմանալի ազգ ենք ու զարմանալի ժամանակներ ենք ապրում. ականատեսը դառնում հազար ու մի անարդարությունների. ճչացող անարդարությունների... կրկին Ստալինյան ժամանակներն են թևածում Հայաստան երկրում ու մարդը զրկված է ազատ խոսելու, իր բողոքի ձայնը բարձրաձայնելու, արդարություն պահանջելու, այլապես նրան կամ աքսորը, կամ էլ բանտախոցն է սպասում. ու շինծու մեղադրանքներ ինչքա՜ն ուզես, ինչպես Ժիրայր Սեֆիլյանի պարագայում: Դարձել է զոռ- անզորի երկիր. Ո՞վ իրավունք ունի իշխանություններին մի թթու, մի լեղի, մի կծու խոսք ասել, նրանց բաղչան քար գցել: Մարդկանց լեզուն արմատից են կտրում, որ չփորձեն հանկարծ բարբառել, իրենց հակադարձել..․
     Պետք է անպայման մահացա՞ծ լիներ, որ երկրպագվեին, իսկ եթե կենդանի է մնացել՝ հաջորդ սերունդների՞ն է վերապահված նրան անահյտությունից փրկելու առաքելությունը: Ի՞նչ պետք է պատասխան տանք սերունդներին, ի՞նչ... Կենդանի հերոսը' Ժիրայր Սեֆիլյանը, որին բաժին ընկավ դաժան ճակատագիր' մեր իշխանությունների կողմից ոչ միայն չգնահատվեցին հայրենապաշտ, ազգանվեր երիտասարդի հերոսությունները, (միայն հենց այն, որ հայրենիքի օրհասական օրերին թողեց իր փափուկ կյանքը և կանգնեց հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում) այլ դարձավ հետապնդման զոհ. երկրորդ նախագահի օրոք. 2006թ. դեկտեմբերի 9-ին նա ձերբակալվեց հայտնի 301 հոդվածով (բռնության կոչ), իսկ ձերբակալությունից հետո մեղադրանք ներկայացվեց ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով. անվանական զենք, որը 1997 թվականին նվիրել էր Արցախի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Դատարանը չկարողանալով հիմնավորել երկու փաստարկները (զենք զինամթերք), բայց այնուամենայնիվ վճռեց դատապարտել 1, 5 տարի ազատազրկման ապօրինի զինամթերք' փամփուշտ պահելու մեղադրանքով, այն դեպքում, երբ մեր երկրում մինչ օրս փամփուշտի մասին որևէ օրենք չունենք ընդունված: Հակառակ բազմաթիվ միջնորդությունների Ժիրայր Սեֆիլյանը ազատազրկման մեջ մնաց ուղիղ 1, 5 տարի' կրելով պատժաչափի մինչև վերջին րոպեն: Պատիժը կրելուց հետո դարձյալ շարունակվեցին հետապնդումները. և' երկրորդ, և' գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից․․․ բազմիցս մերժվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նրա դիմում խնդրանքները: Մարդկային նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Արցախի հերոս տիտղոսին արժանացած Սեֆիլյանին Արցախի քաղաքացիություն ստանալու դիմումին ընդհանրապես չարձագանքեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը, իսկ Բակո Սահակյանը պատճառաբանեց, թե Արցախի Ազգային Ժողովը դեռ չի ընդունել օրենք երկքաղաքացիության մասին, այդ իսկ պատճառով չի կարող բավարարել քաղաքացիություն ստանալու նրա խնդրանքը: Ի՞նչ է ստացվում. սփյուռքահայությունը իրավունք չունի՞ մշտական բնակություն հաստատել մայր հայրենիքում, Արցախում: Հետո էլ Արցախում բնակչության թվաքանակի ա՞ճ ենք երազում: Թ՞ե սա զուտ պատճառաբանություն էր, դեմագոգիա Սեֆիլյանի դիմումի մերժումն արդարացնող: Մարդ չգիտե, լա՞, թե՞ խնդա: Ամենազավեշտալին այն է, որ Շուշիի քաղաքապետը Սեֆիլյանին մերժեց շնորհել Շուշիի պատվավոր քաղաքացի' պատճառաբանելով, որ այդ կոչումը տրվում է միայն քաղաքի համար բարեգործություն անողներին. ստացվում է քաղաքը ազատագրելը այդքան էլ «բարի գործ» չէ։ Ահա թե ովքեր են վճռում հերոսի, արժանապատիվ հայորդու հայրենիքում քաղաքացիություն ունենալու ճակատագիրը։
     Զավեշտալին այն է, որ հենց ֆեյսբուքում կան մարդիկ, ովքեր հետևողականորեն ստեր են տարածում Սեֆիլյանի հասցեին, ու ավելի քան ցավալի է, որ նման մարդիկ համախոհներ ունեն ու կրկնակի ցավալի է, որ իմ ընկերներն են․․․ ինչ հերյուրանքներ ասես, որ չեն տարածում․ բնավ էլ չեմ կասկածում, որ նման գործակալները պատվեր են կատարում, ինչպես վերջերս իրեն թույլ տվեց ԱՐՄԵՆԻԱ ՏՎ-ի «ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարի մեկնաբանը, փորձելով, խայտառակել Սեֆիլյանին, բայց հասկացողն հասկացավ, որ այս հաղորդումը հատուկ պատվերով էր արված, որ նախապատրաստական հող ստեղծեին նախ Սեֆիլյանին ժողովրդի աչքից գցելու, ու իրենց սև գործը կյանքի կոչելու համար․․․
     Ամաչե՛ք ամոթ է, իրար գցելով, մրոտելով ու՞ր եք հասնելու, , ,
     Չամաչեն, օտարերկյա գործակալ էլ կպիտակեն․ էս ի՞նչ ազգ դարձանք․ ուտող՝ ուրացող, մեր խերն ու շառն իրարից չջոկող, ուղղակի ամաչում եմ ոմանց համար, դեռ անցած տարի փակ խումբ էին բացել ու անունն էլ դրել «100 ամյակն առանց Սեֆիլյանի» այնպիսի խումբ, որ դիմացինի ձայնը հաշվի չի առնվում․ ո՛չ նամակով կարողացա իմ խոսքն ասել, ո՛չ էլ քոմենտ թողնել․ ստիպված իմ բողոքի ձայնը հոդվածով բարձրաձայնեցի, քանի որ անարդարության դեմ լռել չեմ կարող․էությունս է այդպիսին․․․
     Խումբ ստեղծողներին դիմելով, , ,
     -Երկիրը հիմքից քանդվում է, մինչև հիմա ի՞նչ արեցիք․ ազգադավ Հայ-թուրքական արձանագրությունները 2009-ի հոկտեմբերի 10-ից Շվեյցարիայում քնած, բայց արդեն իրենց սև գործն արած, դուք քանի՞ անգամ դուրս եկաք փողոց, -Ազգի դավաճան գոռայիք Սերժին, - բայց չարեցիք չէ՞․․․ Հիմա Էս ի՞նչ հայրենասերի դիմակ եք հագել, , , դե նախագահից պահաջեիք հետ կանչել պրոտոկոլները, գոնե համեստորեն լռեք, տազ արեք ու ձեր անկարողությունը ի ցույց մի դրեք․․․ թե՞ ձեզ քավության նոխազ է հարկավոր այ չկայացած քաղաքական գործիչներ, այ սուտի հայրենասերներ, , , ԼԻՍԿԱՆ ԻՐ ԲԱԿՈՒՄ ՄԱՐԴ ՍՊԱՆԵՑ, ԶԵՆՔ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ՆՐԱ ՏՆԻՑ, ՄԻ ՕՐ ՉՆՍՏԵՑ, ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱ՝ ՇԱՏ ՇԱՏԵՐԸ, ԻՍԿ ՍԵՖԻԼՅԱՆԻՑ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ԱՅԴ ԶԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ԱԹՈՌԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԼԻՆԻ․ ԵՐԱՆԵԿ ՉԷ՞Ր, ԲԱՅՑ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂ ԶԻՆՎՈՐ Է ՈՒ ԵԹԵ ԻՐՈՔ ԶԵՆՔ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է, ՈՒՐԵՄՆ ԱՊՐԻԼԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԱԾ 800 ՀԵԿՏԱՐ «ԱՆՊԵՏՔ» ՀՈՂԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՆ Է ԵՂԵԼ ՆՊԱՏԱԿԸ․․․
     Ստալինյան ժամանակների մատնիչներ, , , Ես Սեֆիլյանի 2006թ, բանտարկությունից այս կողմ 7-րդ հոդված եմ գրում ի պաշտպանություն Սեֆիլյանի ու միշտ պատրաստ եմ կանգնել նրա թիկունքին․ մարդուն պիտի գնահատել կարողանալ, ոչ ոտքի տակը քանդել, , , ամաչում եմ ձեզ համար գործ տվող հայի տականքներ․․․ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՆԺԴԵՀՆ Է․


     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12485 | 1 | 0
Facebook