Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արճիսում նշվեց անվանի բժիշկ մտավորական Վանուշ Չիլինգարյանի մահվան տարելիցը

01:29, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
Արճիսում նշվեց անվանի բժիշկ մտավորական Վանուշ Չիլինգարյանի մահվան տարելիցը
    
Մեծ Պահքի մեռելոցի օրը, Տավուշի Արճիս գյուղում նշվեց նաև որպես անվանի արճիսցի ուսուցիչ և ազատամարտիկ, բժիշկ վիրաբույժ-վնասվածքաբան, պրոթեզավորող Վանուշ Չիլինգարյանի մահվան 1-ին տարելիցի օր:
Վաղ առավոտվանից, Հայաստանի տարբեր շրջաններից ուխտաբար սահմանամերձ Արճիս ժամանածների թափորը, Չիլինգարյանների հայրական տնից ոտքով ուղևորվեց դեպի գյուղի գերեզմանատուն:

    
    
Ավանդական խնկարկման և ծաղկեդրման արարողոթյուններից հետո, Չիլինգարյանների տանը մատուցվեց հոգեհաց, որի ընթացքում Վանուշ Չիլինգարյանի գործընկերները, մարտական ընկերները, ծանոթ-բարեկամներն ու համագյուղացիները, կիսվեցին անվանի բժշկի մասին իրենց հուշերով ու մտորումներով:
Վանուշ Չիլինգարյանի մարտական ընկերները մասնավորապես պատմեցին, թե ինչպես է նա Արցախյան ազատամարտի ընթացքում կամավոր մեկնել Արցախ աշխարհ, աշխատել ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի, Ստեփանակերտի և այլ վայրերի հիվանդանոցներում, զինվորական ու քաղաքացիական կլինիկական հոսպիտալներում, բուժել և վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների և նույնիսկ վիրավոր ռազմագերիների, եղել նաև ռազմաճակատի առաջին գծում ու կազմակերպել վիրավորների տարհանումը։ Անվանի բժիկի և մարդասերի մասին հիշելիս, շատերը նշում էին, որ նա երբեք չեր ընկճվում դեռևս 1950 ականներին անդամահատված և պրոթեզավորված իր ոտքի պատճառով և իրեն այնպես էր պահում, որ հազարավոր հիվանդներն անգամ չէին էլ նկատում և չէին պատկերացնում, թե իրենցիսկ բժիշկն աձամբ, ինչ սարսափելի դժվարություններ է հաղթահարել:
     Միջոցառման հյուրերից, «Չիլինգարյան Մամիկոնյան տոհմ» ՀԿ համահիմնադիր, փոխնախագահ, Սեյրան Չիլինգարյանն իր խոսքում նշեց Չիլինգարյան Մամիկոնյան տոհմի տոհմածառը կառուցելու գործում ունեցած աշխատանքներում, Վանուշ Չիլինգարյանի թողած մեծ ավանդի մասին. «Նա ոչ միայն բժիշկ էր, այլ նաև խելացի մտավորական: Երբ նոր էինք սկսել Չիլինգարյան Մամիկոնյան տոհմի ծառը հավաքելու և պատկերելու աշխատանքները` չէինք էլ պատկերացնում, որ կարող է ողջ աշխարհում գտնվի նման մի մարդ, ով կարող էր մեր տոհմի մասին այդքան տեղեկատվության տիրապետել և տալ մեզ: Վանուշ Չիլինգարյանն եղավ այն մարդն, ով կարողացավ տեղեկություններ հաղորդել Չիլինգարյան գերդաստանի տարբեր մասնիկների մասին և մեզ հայտնել, թե որ մի ճյուղն որտեղից է գալիս և, ուր է ընթանում: Այդ ամենի միջոցով միայն, մենք կարողացանք բոլոր տեղեկությունները միավորել իրար և ստանալ, լրիվ տոհմածառը և նրա պատկերը: Անցավ արդեն մեկ տարի, այն օրից, երբ Վանուշ Չիլինգարյանն ավարտեց իր երկրային կյանքը, սակայն թողեց իր գործը և փոխանցած գիտելիքները, որոնք կապրեն հավետ»:
    
Հոգեհացի արարողության ավարտին, անսովոր անակնկալ էր սպասում Վանուշ Չիլինգարյանի ազգականների երիտասարդ սերունդի ներկայացնողներից մեկին` Վանուշ Չիլինգարյանի եղբոր թոռներից, Արտակ Իվանի Անդրեասյանին, ով «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կողմից, հայրենիքին մատուցած ծառայությունների համար, արժանացավ պատվոգրի:
    
Հավելենք, որ բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ Վանուշ Չիլինգարյանը, ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 14-ին, Արճիսում: 1963-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1950-1955 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1962-1968 թվականներին աշխատել է Երևանի պրոթեզավորման գործարանում, 1968-1995 թվականներին՝ 14-րդ պոլիկլինիկայում, 1972-1980 թվականներին՝ 1-ին և 2-րդ բժշկական ուսումնարաններում, 1995 թվականի մարտ-նոյեմբերին՝ Անդրեյ Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում. 2001 թվականից՝ Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոնի օրթոպեդ-պրոթեզավորող։
Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4532 | 0 | 0
Facebook