Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհուրդ եմ տալիս չշահարկել Գագիկ Ծառուկյանի անունը և վերջ տալ արդեն ավանդույթ դարձած պատվերով մարդկանց վրա ցեխ շպրտելու գործելաոճին

14:57, ուրբաթ, 28 հունիսի, 2013 թ.
Խորհուրդ եմ տալիս չշահարկել Գագիկ Ծառուկյանի անունը և վերջ տալ արդեն ավանդույթ դարձած պատվերով մարդկանց վրա ցեխ շպրտելու գործելաոճին
     Ցավում եմ կատարվածի համար, իհարկե, սակայն խորհուրդ եմ տալիս չշահարկել Գագիկ Ծառուկյանի անունը և վերջ տալ արդեն ավանդույթ դարձած պատվերով մարդկանց վրա ցեխ շպրտելու գործելաոճին
    
     Թերթերից մեկն այսօր անդրադառնալով 2012թ. սեպտեմբերի 13-ին Աբովյան քաղաքի
     «ՄԱ-Պլազա» ժամանցային կենտրոնի դիմաց դաժան ծեծի հետևանքով մահացած Մկրտիչ Խաչատրյանի հետ կապված գործի քննության ընթացքին նշել էր, որ ծեծի ենթարկողների հարազատները շահարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը:
     Այս ամենի մասին զրուցեցինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Վահրամ և Վարդան Գրիգորյանները որևէ առնչություն չունեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ և որևէ հովանավորչության տեսակի մասին խոսելն արդեն իսկ ինքնանպատակ է և հեռու խելամտության սահմաններից: «Ցավում եմ կատարվածի համար, իհարկե, սակայն խորհուրդ եմ տալիս չշահարկել Գագիկ Ծառուկյանի անունը և վերջ տալ արդեն ավանդույթ դարձած պատվերով մարդկանց վրա ցեխ շպրտելու գործելաոճին», -հավելեց նա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4828 | 0 | 0
Facebook