Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որ գարուններում եմ քեզ կորցրել...

Կարոտ
Հեղինակ`
Կարոտ
15:50, կիրակի, 19 մայիսի, 2013 թ.
Որ գարուններում եմ քեզ կորցրել...
    
Ես պատուհանիս գարուն կնկարեմ...արևի շողեր...լռության ձայներ...վաղորդյան ցողեր...
Ես քո անունով կկոչեմ բոլոր աստղերը երկնքի: Ես կնկարեմ քեզ համար գարուն...քամու շնչառություն...վանիլային ամպեր...և ծաղիկների բույրը...ես կլցնեմ ամեն ինչ գարունով և կավելացնեմ իմ ժպիտների տաք կաթիլները:
     Ես քո աչքերի գույնով կներկեմ բոլոր գարուններս, մազերիդ բույրով կցողեմ արևահամ քամիները, ժպիտներդ կտամ լուսաբացին, թող փայլի լույսով արևի, և հենց քո կտավը ես կգտնեմ գիշերներում... Ես կնկարեմ քեզ համար իմ սերը:
     Միայն չգիտեմ...ո՞ ր գարուններում եմ քեզ կորցրել...
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4603 | 0 | 0
Facebook