Մի անձրևոտ օր իրար կգտնենք,
Առանց որևէ խոսք ու պայմանի,
Կայծակներն ուղին կլուսավորեն,
Ամպն իր ահավոր աղոթքը կանի:
Եվ մենք կքայլենք ձեռք ձեռքի տված,
Մանուկների պես անմեղ ու մաքուր,
Առուներն ուրախ ու ոգևորված,
Իրարով կտան ավազ ու փրփուր:
Այդ ճանապարհին մեզ կապավինենք,
Չիմանալով, թե նա ուր կտանի...
Կայծակներն ուղին կլուսավորեն,
Ամպն իր ահավոր աղոթքը կանի:
Մ.Հ