Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Առողջ ու գեղեցիկ ժպիտը խոսուն այցեքարտ է. Հ.Անդրեասյան

16:24, çarşamba, 09 şubat, 2022
Առողջ ու գեղեցիկ ժպիտը խոսուն այցեքարտ է. Հ.Անդրեասյան

Առողջ ատամներ, գեղեցիկ ու վստահ ժպիտ բոլորն են ցանկանում ունենալ, և դրա միակ երաշխիքը բերանի խոռոչի հիգիենային հետևելն է: Ատամնաշարի կանոնավոր խնամքը շատ կարևոր է, սակայն ստոմատոլոգի մոտ այցելությունը նույնպես պարտադիր է:
     Ատամների խնամքի և առողջության մասին զրուցել ենք բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Անդրեասյանի հետ:
     Չնայած երիտասարդ տարիքին` բժիշկ Անդրեասյանը մեծ հաջողությունների է հասել։ Ունենալով այնպիսի աշխատանքային փորձ, որտեղ ընդգծվում են նրա մասնագիտական հմտություններն ու գիտելիքները` արդեն 2020 թվականից բժիշկը հիմնել է «Անդրեասյան Դենտալ» սոտմատոլոգիական կլինիկան։
     Ստոմատոլոգը ներկայացրեց, թե ինչ է հարկավոր մշտապես ամուր և առողջ ատամնաշար ունենալու համար։
     -Ատամների որակի մասին ինֆորմացիան փոխանցվում է գեներով, այնուամենայնիվ միայն գենետիկայով առաջնորդվելը սխալ է, որովհետև ատամները մշտապես խնամք են պահանջում թե' տնային պայմաններում և թե' մասնագետի մոտ այցելությամբ, որպեսզի այդ ընթացքում էլ բժիշկը հայտնաբերի նոր առաջացող խնդիրները և կանխարգելի դրանք: Կցանկանայի նշել, որ կանոնավոր խնամքը տնային պայմաններում պետք է իրականացնել` օրվա ընթացքում առնվազն երկու անգամ լվանալով ատամները և ատամնաթելի միջոցով մաքրել միջատամնային տարածությունները: Անհրաժեշտ է նաև վեց ամիսը մեկ անգամ կատարել ատամնաքարերի և ատամնափառի հեռացում, ինչը թույլ կտա այցելուներին ունենալ գեղեցիկ ժպիտ և խնամված ատամնաշար: Ատամների առողջության համար կարևոր է նաև ճիշտ սննդի օգտագործումը: Անհրաժեշտ է օգտագործել կաթնամթերք` կալցիումի պաշարը ապահովելու համար, ինչպես նաև բուսական և կենդանական սնունդ, որը մեծապես նպաստում է ատամնաշարի ամրությանն ու առողջ լինելուն:
     —Իսկ արդյո՞ք ճիշտ ենք խնամում մեր ատամները։
     -Շատ լավ է, երբ պացիենտները հետևողական են բերանի խոռոչի հիգիենային, սակայն դա պետք է ճիշտ կատարել: Անհարժեշտ է մանրակրկիտ լվանալ ատամները, ցանկալի է հանգիստ շարժումներով, որպեսզի չվնասվեն լնդերը: Կարևոր է նաև ճիշտ խոզանակ և մածուկ ընտրելը: Չափազանց կոշտ խոզանակը կվնասի լնդերը, այդ պատճառով կարելի է ընտրել միջին կոշտության մազմզուկներով խոզանակներ: Հավատացե'ք, խնամքի պարագաների ընտրությունն ու դրանց ճիշտ օգտագործումը թույլ կտա մարդկանց խուսափել հետագա մի շարք խնդիրներից:

Բժշկի հետ զրուցեցինք նաև «Անդրեասյան Դենտալ» -ի հետ կապված առաջիկա ծրագրերի մասին:

-Մոտ ապագայում պատրսատվում եմ իմ կլինիկան տեխնիկապես և նոր կադրերով հագեցնել, որպեսզի միշտ ժամանակին համընթաց քայլենք: Ինձ համար շատ կարևոր է մեծ ու հզոր թիմ ունենալը, քանի որ դրա շնորհիվ կկարողանանք աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ կազմակերպել: Ես մասնագետի մեջ կարևորում եմ մշտապես զարգանալու և կատարելագործվելու ձգտումը և հենց այդ սկզբունքով եմ ընտրում իմ աշխատակիցնրին: Ոչինչ հեշտ չի ստացվում, ինքս էլ ունեցել եմ դժվարություններ, երբ որոշեցի հիմնել սեփական կլինիկան, սակայն մեծ աշխատանքի, նվիրումի և մշտապես առաջ գնալու, ավելի կատարելագործվելու ձգտումը օգնում են հաղթահարել բոլոր դժվարությունները: Ես վստահ եմ, որ իմ և գործընկերներիս արդյունավետ աշխատանքի շնորհիվ կկարողանանք ընդլայնել մեր գործունեությունը և միգուցե ապագայում բժշկական այլ ոլորտներ նույնպես ներգրավենք մեր բժշկական գործունեության մեջ, - նշեց ստոմատոլոգը:

Ինչպես նշեց բժիշկը, ինչքան էլ ունենաք գենետիկ առողջ ատամնաշար, անհրաժեշտ է նաև մասնագիտական վերահսկողություն` այն պահպանելու համար, որը կարող եք իրականացնել Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին 10 Ա/26 հասցեում (հեռ. 098040848/023140402) գտնվող «Անդրեասյան Դենտալ և կոսմետոլոգիական կլինիկայում», որտեղ կատարվում են հետևյալ ծառայությունները` թերապիա, օրթոպեդիա (շարժական և անշարժ պրոթեզավորում), օրթոդոնտիա (ատամնաշարի և կծվածքի շտկում), իմպլանտավորում, մանկական ստոմատոլոգիա, բերանի խոռոչի հիվանդությունների բուժում, ինչպես նաև գործում են ժամանակակից էսթետիկ բժշկության տարբեր ծառայություններ:

-Նշեմ, որ մեր կլինիկայում տրամադրվում է անվճար խորհրդատվություն, և ես ու իմ աշխատանքային թիմը մեծ սիրով և պատասխանատվությամբ պատրաստ ենք օգնել յուրաքանչյուր պացիենտի` ցուցաբերելով անհատական մոտեցում, -իր խոսքը եզրափակեց ստոմատոլոգը:
    
     Բժիշկ Անդրեասյանին շնորհավորեցինք ստոմատոլոգների միջազգային օրվա առիթիվ, նա, իր հերթին ևս զրույցի վերջում շնորհավորեց իր կոլեգաներին և ապագա ստոմատոլոգներին մասնագիտական օրվա կապակցությամբ: Մեր ընթերցողներին բժիշկ Հովհաննեսը խորհուրդ տվեց հետևողական լինել ատամների և առհասարակ առողջությանը, հաճախ ժպտալ և հավատալ, որ յուրաքանչյուր անհատի ժպիտը խոսուն այցեքարտ է:

Բժիշկ-ստոմատոլոգ`Հովհաննես Անդրեասյան
Բժիշկ-ստոմատոլոգ`Հովհաննես Անդրեասյան
Բժիշկ-ստոմատոլոգ` Հովհաննես Անդրեասյան
Բժիշկ-ստոմատոլոգ` Հովհաննես Անդրեասյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2920 | 0 | 0
Facebook