Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիրուց մինչև հայրենասիրական ստեղծագործություններ

14:41, cuma, 29 nisan, 2016
Սիրուց մինչև հայրենասիրական ստեղծագործություններ
     Ստեղծագործելու շնորհ ոչ բոլորին է տրված: Մարդիկ գրչի օգնությամբ թղթին են հանձնում իրենց մտքերը, որոնք ունեն ամենատարբեր բովանդակություննեը: Գրելով՝ստեղծագործողներն արտահայտում են
     ոչ միայն են իրենց մտքերն ու ապրումները, այլ նաև կրթում հասարակություն: Մարդուն գրելու շնորհն ի ծնե է տրված: Շատ երիտասարդ տարիքում բանաստեղծներն իրենց ստեղծագործություններով կարող են դիպչել մարդկանց հոգու ամենանուրբ լարերին: Այս անգամ զրուցակիցս 20-ամյա Սիլվի Տիգրանյանն է, ով մասնագիտությամբ լրագրող է, սակայն ստեղծագործական մտքերը շատ վառ են ընդգծված երիտասարդ աղջկա կյանքում: Իր ստեղծագործական մտքերի մասին
     Սիլվին մեծ սիրով ու պատասխանատվությամբ է խոսում:
     Հարցազրույցը ստորև ներկայացնում ենք Ձեր
     ուշադրությանը:
    
     1.Ինչպե՞ս ընտրեցիք լրագրողի մասնագիտությունը
    
-Իմ ողջ գիտակցական կյանքում միշտ ցանկացել եմ լրագրող լինել, լուրեր մեկնաբանել, բայց երբեք չեմ սիրել լուրեր դիտել (ծիծաղում է):
     2.Մասնագիտությամբ լրագրող եք, սակայն ստեղծագործական ջիղը ևս վառ է Ձեր մեջ: Ի՞նչ թեմաներով եք գրում:
    
-Ամենատարբեր թեմաներով՝սիրուց միչև ռազմահայրենասիրական բանաստեղծություններ և պատմվածքներ: Թեմաներն իսկապես շատ են ու տարբեր:
     3.Լրագրողական մոտեցումները չեն խանգարու՞մ գրական ժանրում գրելուն:
    
-Ոչ, բայց երբեմն հակառակն է լինում: Փորձում եմ այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի:
     4.Ինչի՞ց կարող եք ոգեշնչվել:
    
-Այս կյանքում շատ բան է ինձ ոգեշնչում, հիմնականում, երբ ես հանձն առնված աշխատանքս կատարում եմ հավուր պատշաճի: Վերջին շրջանում ոգեշնչվել եմ մեր հայ զինվորների անկոտրում սխրագործություններով:
     5.Ստեղծագործող մարդիկ շատ խոցելի են և ունեն նուրբ հոգի: Ի՞նչ կասեք այս մասին:
     -
Երևի իրավացի եք: Կարծում եմ հենց այս հանգամանքն է երբեմն մտքի թռիչք տալիս: Ես ինքս շատ հուզական եմ, հաճախ եմ լաց լինում, բայց լացկան չեմ, պարզապես շուտ եմ հուզվում, ստեղծագործություններիս մեծ մասն արցունքոտ թղթերի վրա են գրված:
     6.Կա՞ մի թեմա, որով երբեք չեք գրի և ի՞նչու:
     -
Այո, զոհված զինվորի, կամ նրան հավերժ սպասող մոր մասին: Զինվորներին ոգեշնչող բանաստեղծություներ ունեմ, բայց զոհված զինվորի մասին՝ոչ: Քառօրյա պատերազմից հետո որոշեցի գրել, բայց կիսատ մնաց, հասկացա, որ միևնույն է չեմ կարող, երբեք չեմ կարող: Երանի նրանց, ովքեր կարողանում են, այնքան ասելիք ունեմ, բայց հույզերս խանգարում են գրել այս թեմայով:
     7.Ե՞րբ լույս կտեսնի Ձեր առաջին ժողովածուն:
    
-Անկեղծ ասաց դեռ չգիտեմ, դեռևս լուրջ մոտեցում չեմ ցուցաբերել: Դեռ միայն թեթերում եմ տպագրում: Բայց այդ օրն անպայման կգա:
     8.Կընկերանայի՞ք Ձեր նմանակի հետ և ինչու:
    
-Այո, սիրով [ժպտում է]: Նրա շնորհիվ կտեսնեի ինձ կողքից, կշտկեի թերություններս:
     9.Կպատմե՞ք Ձեր երազանքների մասին:
     -
Ես այնքան երազանքներ ունեմ, մեկը մյուսից տարբեր: Կարևորագույն երազանքներս՝աշխատել իմ մասնագիտությամբ, ունենալ կայուն և երջանիկ ընտանիք:
     10.Եթե կյանքը Ձեզ 2-րդ շանս տար, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:
     -
Հասակս, կցանկանայի մի քիչ ավելի բարձրահասակ լինել [ժպտում է]:
    
     Այս ամենի հետ մեկտեղ երիտասարդ աղջիկը կյանքում ամենամեծ շնորհը համարում է անկեղծությունը: Իրեն բնորոշ անկեղծությամբ էլ նշում է, որ երազում է կյանքում առաջին ու վերջին անգամ սիրահարվելու մասին:
    
     Սրտանց ցանկանում ենք, որ կատարվեն Սիլվիի բոլոր երազանքները և իհարկե ստեղծագործական մտքերը թող միշտ անսպառ լինեն:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
6373 | 0 | 0
Facebook