Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

19:32, cuma, 11 mart, 2022
ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ժամանակակից կյանքի կարևոր խնդիրներից են տեսողական խանգարումները: Դրանց պատճառները բազմաթիվ են: Տեսողական խնդիրների, հաճախ հանդիպող հիվանդությունների և դրանց առաջացման պատճառների մասին զրուցել ենք ակնաբույժ Գոհար Բիշարյանի հետ:
    
     Տեսողական խնդիրները կամ հիվանդությունները...

- «Տեսողական խնդիր» հասկացությունը բավականին լայնիմաստ է.այն իր մեջ ներառում է ռեֆրակցիոն խնդիրներ (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգնատիզմ), աչքի օպտիկական համակարգի հիվանդություններ (օրինակ` Կատարակտա), ցանցաթաղանթի բազում հիվանդություններ, աչքի առաջնային կամ հետին հատվածի բորբոքային պրոցեսներ կամ ներակնային ճնշման բարձրացում (օրինակ` Գլաուկոմա): Մանկական տարիքում հաճախ հանդիպող ակնային խնդիրներից են արցունքածորանի բնածին նեղացում/փակ լինելը, շլությունը: Դրանցից յուրաքանչյուրը դրսևորվում և ախտորոշվում է յուրովի:
    
     Տեսողական խնդիրների առաջացման պատճառները...

     -Աչքը` որպես օրգան, զարգանում է ներարգանդային կյանքի ամենավաղ փուլերում, ուստի հղիության շրջանի տարբեր փուլերում տեղի ունեցող պաթոլոգիկ պրոցեսները կարող են առաջ բերել ակնային խնդիրներ աչքի ստրուկտուրաների առանձին կամ համակցված արատներ, վաղաժամ ծննդաբերության ժամանակ շատ հաճախ հանդիպում է ցանցաթաղանթի ոչ լրիվ ձևավորում.այժմ ծննդատանը բոլոր անհասիկներին կատարվում է սկրինինգային հետազոտում` խնդիրը հայտնաբերելու և կանխելու համար:
     Օրգանիզմի ընդհանուր վիճակի պաթոլոգիաները, ինչպես օրինակ` զարկերակային գերճնշումը կամ շաքարային դիաբետը նպաստում են կատարակտի, գլաուկոմայի, ռետինոպաթիաների զարգացմանը: Պետք է ասեմ, որ որոշ դեպքերում տեսողական խնդիրները կապված են ժառանգականության հետ: Ժառանգական նախատրամադրվածության մասին հարկ եմ համարում խոսել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են կարճատեսությունը, գլաուկոման կամ հենց X կամ Y քրոմոսի մուտիացաներով պայմանավորված բնածին հիվանդությունները (օրինակ` Բեստի հիվանդությունը):
    
     Հիվանդության դեպքում բուժումն իրականացվում է...

     -Վերը նշվածից պարզ է դառնում, որ ակնային խնդիրները շատ բազմաբնույթ են, ուստի բուժման կամ շտկման հարցն էլ ամեն հիվանդության համար յուրատեսակ է` ակնոցային կորեկցիայից սկսած մինչ ցանցաթաղանթի միկրոսկոպիկ վիրահատություններ: Այս ամենի մեջ ամենից կարևորն այն է, որ մարդիկ գիտակցեն` ակնային խնդիրները կարող են հանգեցնել ընդհուպ կուրության, ուստի շատ հետևողական պետք է լինել ցանկացած գանգատի: Աշխարհի 80%-ը մենք ճանաչում ենք աչքի միջոցով, ուստի մարդ ինչքան լավ, պարզ, ֆոկուսավորված է տեսնում, այնքան ավելի լիարժեք է զգում իրեն շրջապատող աշխարհն իր չքնաղ գունապնակով:
    
     Տեսողական խանգարումներից խուսափելու համար անհրաժեշտ է...

     - Աչքը, ինչպես օրինակ մեր մաշկը, պահանջում է որոշակի խնամք` քիչ նայել մոտ հեռավորության վրա, չգտնվել շատ չոր միջավայրում: Մեր գեղեցկուհի աղջիկներին խորհուրդ կտամ չօգտագործել քիմիական բաղադրություն պարունակող շպարի պարագաներ կամ գոնե ժամանակին մաքրել կոպեզերը, հարկ եղած դեպքում կաթեցնել արհեստական արցունք` խոնավությունը պահպանելու համար: Ժամանակին քնել, որովհետև հանգիստ քունը նույնպես շատ կարևոր է:
     *****
     Տեսողությունը պատկերների միջոցով աշխարհը ճանաչելու, երևույթները տեսնելու և իհարկե կյանքի գույները վայելելու ունակությունն է:
     Պահպանե'ք այն և եղե'ք առողջ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2462 | 0 | 0
Facebook