Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիրո շշնջոցը (մանրապատումներ շարքից)

14:55, pazar, 21 şubat, 2021
Սիրո շշնջոցը (մանրապատումներ շարքից)
    
    

Բջջային հեռախոսի մեջ ցածր, շատ ցածր լսվեց ծանոթ, ականջ շոյող կանացի ձայնը.

- Վազում եմ քեզ մոտ, չէ՜, թռչո՜ւմ եմ…

Կապն ընդհատվեց, իսկ տղամարդը, որը գիտեր թե ով է զանգողը և որտեղից է զանգահարում, շպրտեց հեռախոսը մի կողմ ու վազեց դեպի պատուհանը:

Կրունկների կտկտոց չէր լսվում:

Դուրս վազեց տանից, փողոցում երկար նայեց աջ ու ձախ, չտեսավ ոչ մեկին ու գլխիկոր վերադարձավ տուն:

Ժամացույցի ձայնը հիշեցրեց կրունկների տկտկոցը:

Սկսեց սպասել աչքը ժամացույցի վայրկյանաչափին:

Ուղիղ հազար ութ հարյուր պտույտ…

Սպասման հազար ութ հարյուր ակնթարթ…

Սրտի հազար ութ հարյուր հարված…

Ու հանկարծ լսվեց.

- Ես այստե՜ղ եմ սիրելի՜ս, եկա՜…

Ննջարանի դռնից սենյակ էր մտել կինը:

Երեսունհինգ տարի կողք-կողքի…

Երեսունհինգ անգամ (իրենց ամուսնության օրը) նույն կրկնվող խաղը խաղացած ամուսինները իրար ժպտացին…

ու արդեն երեսունհինգ տարի էր - հոգնել չկար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2624 | 0 | 0
Facebook