Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նամակ Գուրգեն Մարգարյանին

19:39, cuma, 31 ağustos, 2012
Նամակ Գուրգեն Մարգարյանին
     Գուրգեն ջան հիշում եմ այն օրը, որ հրաժեշտ էինք տալիս քեզ դեպի անմահություն: Ես այդ ժամանակ դպրոցական երեխա էի, ուղեղիս շատ բան չէր հասնում: Բայց մեկ է, հոգիս անհասկանալի թախծով էր լցված, արևոտ օր էր, ու հազարավոր մարդիկ, որ եկել էին քեզ անմահություն ճանապարհելու:Արևոտ երկինքը քո բարեսրտության ու քո հայ ազգի զինվոր լինելու լուռ վկան էր, իսկ մարդիկ քո խորհրդավոր ուժի կրողները: Լակոտը, որի անունը չեմ ուզում տալ, որովհետև ճանճի է նման քո կողքին, պատժվեց.....այն ժամանակ պահանջատեր եղանք: Անցան տարիներ, հիմա հասուն երիտասարդ եմ, ուղեղս սկսել է կյանքին այլ կերպ նայել, ու այսօր այնքան ցասում ապրեցի` իմանալով, որ այդ լակոտը վերադարձավ տուն: Բնությունն է քո կողքին Գուգ ջան, լուրը լսելուն պես երկինքը ջղայնացավ, կատաղեց ու սևացավ, քամին սկսեց թակել ամենքի պատուհանները, փոշի բարձրացավ, հիմա կայծակն է որոտում: Բնությունն էլ է ցասման մեջ, որովհետև քեզ իր սրտում է պահում: Գուգ ջան ուզում եմ հավատալ, որ այն հազարավոր մարդիկ, որ տարիներ առաջ 1500000+1 պաստառները ձեռքներին քեզ սրտներում պահած անմահություն էին ճանապարհում դեռ քեզ պահում են իրենց սրտերում, այլապես սիրտս շատ կցավի: Հույսով եմ, որ նույն ցասումով հիմա պիտի պահանջատեր լինեն իրենց ազգի զավակի համար: Դու անմահների շարքերում ես, ցասում ապրող բնության գրկում, իսկ ես սպասում եմ ժողովրդի ցասմանը` քո գինի դարձած արյան համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
6024 | 2 | 0
Facebook