Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

21:25, çarşamba, 06 şubat, 2013
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
     Մի գուցե անտեղի ենք բողոքում, որ ԱԳՆ շենքը վաճառվեց? Եթե ներսում դիվանագետի կոչումը կրող մարդիկ մեղմ ասած քնած են, ապա ինչ ենք անում արտաքին գեղեցկությունը? Ստիպված եմ իմ այս համոզման մեջ ևս մեկ անգամ հաստատակամ լինել: Չեմ անդրադառնում արտաքին քաղաքականությանը՝ կապված մեր առաջնահերթ հիմնախնդիրների հետ: Բայց փաստ է այն, որ որոշ օտարերկրյա կառույցների ու նրանց ներկայացուցիչների դիվանագիտական առաքելությունը սկսել է անցնել չափի սահմանները, ու որևէ իրեն հարգող երկիր չպետք է դրան մատների արանքով նայի ու պետական մակարդակով չարձանգանքի: Եթե պիտի ինձ հակադարձեք, որ փոքր երկիր ենք, ինչ ասեն, պետք է խելոք-խելոք լսենք, ապա ստիպված եմ հիասթափեցնել, որ դա հեքիաթների շարքից է, եթե իհարկե երկրում ներքին կայունություն ու խելքը գլխին դիվանագետ կա: Ուրեմն մենք այնքան չկանք, որ մեզ պետք է դրսի ուժերը սովորեցնեն ժողովրդվարությունն ինչ բան է? երբ իրենք են առաջին ոչ ժողովրդավարները: Կհասկանանք մի օր, որ եվրոպական ու ամերիկյան լվացված, հարթեցված ուղեղները, որոնք ապրում են կեղծ ժողովրդավարական քողի ներքո, մեր ուղեղն ավելի շատ լցնում են աղբով քան օգտակարով? Կհասկանանք, որ իրենց դիտորդները չեն, որ պետք է երկրի ներքին ոլորտին առնչվող մի գործընթացի՝ ընտրությունների ժողովրդավարական ընթացք ապահովեն? Մենք ինչ, ժողովուրդ, այդքան չկանք հա? Իրենք են մեզ, կներեք արտահայտության համար, էշի տեղ դրել, թե մենք ինքներս մեզ? Նույն այդ ժողովրդավարություն քարոզող երկրներում սպանություններ, մահափորձեր, բողոքի ակցիաներ, հացադուլներ և այլն չեն լինում? Իսկ ով որոշեց, որ իրենց մոտ դա չի խանգարում, որ կոչվեն ժողովրդավարական, իսկ մեզ խանգարում է: Լեհաստանի դեսպանի վերջին դիտարկումները դրա ապացույցն են: Եթե ընթերցել եք, ապա դժվար չէ նկատել, որ շատ տողեր չեն տեղավորվում դիվանագիտական էթիկայի ու առավել ևս դեսպանի ֆունկցիաների մեջ: Դեսպանը չէ, որ պիտի Հայրիկյանի գործով իր վրա հատուկ ծառայության ֆունկցիա վերցներ: Մեկ կարևոր խոչընդոտ կա, մեր ներքին անկայուն իրավիճակը ու մարգինալության թույլատրելի սահմանները վաղուց հատած հասարակության զգալի զանգվածը: Ասել և ասում եմ, մեր սիրուն աչքերի համար չէ արտաքին ուժերի բարի կամքի դրսևորումը և կեղծ սրտացավությունը մեր հանդեպ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր ազգային անվտանգության խնդիրներով՝ թե ներքին, և թե արտաքին, ավելի շատ զբաղվում են ոչ թե համապատասխան ներպետական մարմինները, այլ օտարերկրյա սուբյեկտները (տեսակները դրանց չեմ մանրամասնում): Հետևաբար վաղուց արդեն ժամանակն է ներսում իրար կոկորդ կրծելու փոխարեն, գործով զբաղվել, ու ֆուրշետի սեղանի շուրջ «զավտրիկների» մասին չմտածել:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4376 | 0 | 0
Facebook