Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԻ ՄԱՍԻՆ ԹԵՈՐԵՄ

12:27, perşembe, 03 оcak, 2013
ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԻ ՄԱՍԻՆ ԹԵՈՐԵՄ
     Հայկական ամանորյա սեղանը լինում է ճոխ, ավելի ճոխ և ամենաճոխ: Ճոխությունը կախված չէ գրպանի պարունակությունից, ինչի ապացույցն է 2012-ին CITY-ի ցանցերում կատարված թալանը: Ամանորյա սեղանի առանցքային բաղկացուցիչ մասերն են բուդը՝ ազդր, և բլինչիկը՝ մսի և խմորի համադրություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջին հաշվով ամեն 10 հայ ընտանիքից 9 –ում կա բլինչիկ, իսկ վերջին շրջանում բդի նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում, և յուրաքանչյուր 10 հայ ընտանիքից 6-ում կարելի է հանդիպել բուդ: Որպես կանոն, յուրաքանչյուր ամանորյա սեղանի դրված է լինում գոնե մեկ անձեռնմխելի ապրանքատեսակ, օրինակ՝ անանաս, ոչ կտրտված վիճակում: Ըստ չգրված օրենքի այն ձեռք տալն արգելվում է, բայց արգելքի մասին հյուրընկալողը չի բարձրաձայնում: Օրենքը խախտվում է այն դեպքում, երբ սեղանի մոտ նստած է մի քիչ կրեատիվ և ավելի ազատ բնավորության տեր մարդ, ով կարող է կտրել այդ անանասը: Ամանորյա սեղանի մասնակիցները առաջնորդվում են հետևալ 4 սկզբունքներով՝
     1. Ինչ կա մեր տանը, կա նաև ձեր տանը
     2. Ինչ կա մեր տանը, չկա ձեր տանը:
     3. Ինչ չկա մեր տանը, կա ձեր տանը:
     4. Ինչ չկա ձեր տանը, չկա նաև մեր տանը, բայց հնարավոր է, որ կա երրորդի տանը, ում տանը հնարավոր է չկա այն, ինչ կա մեր կամ ձեր, կամ մեր ու ձեր տանը:
     Բայց անկախ ամեն ինչից, ամանորյա սեղանի ցանկացած մասնակից, թե իր տանը և թե հյուրի կարգավիճակում, կեսգիշերին սոված է, և քայլում է դեպի սառնարանը:
     Ի դեպ, ընդունված կարգի համաձայն, բդի մնացորդները Զատիկից հետո մանրացվում են, յուղով կամ ձեթով տապակվում և ամանորյա ուտեստից վերանվանվում ամենօրյա սպառման ուտեստի:
     Առաջարկում ենք՝ հյուրերին չասել, սա պետք է ուտես, մերն ավելի լավն է: Կեր, թե չէ կնեղանամ: Սա իմ թխածն է, պետք է փորձես անպայման:
     Ճոխություն սիրող հայ տղամարդկանց խորհուրդ է տրվում խնայել իրենց կանանց ու չգամել 2 օր շարունակ խոհանոցում, որպեսզի տոնը տոն լինի նաև նրանց համար:
     ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6139 | 1 | 0
Facebook