Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վանդալը վանդալ է...ազգությունը կապ չունի

02:07, cuma, 28 eylül, 2012
Վանդալը վանդալ է...ազգությունը կապ չունի
     Մինչ ուրիշներին վանդալ կկոչենք, եկեք այդ վանդալներին մեր մեջ փնտրենք: Հարգելի քաղաքապետարան, մինչև մայրաքաղաք Երևանում այսպիսի նրբազգայուն պրոեկտների իրականացումը լավ կլիներ հիշեիք, որ ցավոք սրտի այս հասարակության մեջ կան լպիրշ, տգետ մարդիկ, որոնց համար պպզելը, թքելը, ջարդելը, փշրելը, իրենց բառերով ասած ՞պաշկեքով բքելը՞, ռեխը բացաց ոչխարի նման անմարդկային ձայներով հռհռալը, ՞օբշյակով՞ մեկին ծեծելը ինքնահաստատված լավ տղու չափանիշ է: Միգուցե մեր մեծերին հավերժացնելու նախաձեռնության այս տարբերակի համար դեռ շուտ էր? Հասկացեք, հայ թե թուրք վանդալ, դրանք նույն հարթության մարդիկ են, ես այդպես եմ գնահատում, թող ինձ քննադատեն դրա համար, բայց սառն եմ դատում, ու այս քայլով դուք ուղղակի բարոյական վիրավորանք եք հասցնում մեր մեծերին՝ նրանց քանդակները դարձնելով ծաղրուծանակի առարկա: Եթե չեք կարողանալու վերահսկել, ապա չպետք էր նաև տեղադրել: Մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ազգային գիտակցությունից ու տարրական գիտելիքներից ուղղակի զուրկ են, նախ այդ գիտակցությունը փոխեք, հետո նոր գումարներ ծախսեք այսպիսի նախաձեռնությունների համար, իսկ հիմա ուղղակի վատնում եք անիմաստ: Եվ սա միայն քանդակներին չի վերաբերում: Մայթերին գիշերները պարբերաբար հալչում են սյուներին ամրացված աղբամանները, նոր ավտոբուսները մի տարի էլ դեռ չեն շահագործվել, արդեն նստարանների վրա հարյուրավոր սիրային պատմությունների քանդակներ եմ տեսել ու տեսնում, նույնը նաև Օպերայի շենքի պատերին, ամաչում եմ իգական սեռի ներկայացուցչի հետ գետնանցումների տակով անցնել, էլ չասեմ թե ինչու, թքելու մրցույթի պարագայում առաջին տեղը հաստատ մերը կլիներ, տգետներ, որ Թումանյանին անգամ նկարով չեն ճանաչում, բայց Անջելինա Ջոլիին գիտեն 100, չմտածեք շփոթել եմ 10-ի փոխարեն, 100 մատի պես գիտեն: Մի բան է պետք հիշել, չարիքի դիմացը չառար, մի օր կդառնաս այդ չարիքի զոհը: Այդ համատեքստում ցավոք վտանգված է հայ մարդու բարի համբավը, մշակութային ու հոգևոր արժեքները գնահատող հայ ժողովրդի կերպարը, ու դա հասարակության մեջ ապրող որոշ տականքների պատճառով, որոնք ի վերուստ սխալ են ընկալել ազատությունը: Եվրոամերիկառուսասովետական խառնաշփոթ, որի գերին ենք դարձել՝ մեր արժեքը չգիտակցելու պատճառով:
     Ներողություն եմ խնդրում նյութում օգտագործված բոլոր ժարգոնների համար: Բայց այլ կերպ իրականությունը ներկայացնել դժվար կլիներ:
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4639 | 0 | 0
Facebook