Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ

02:39, çarşamba, 06 şubat, 2013
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ

Ի սկզբանե Հայաստանում անկախությունից հետո ազատության սխալ պատկերացումներ են ձևավորվել: Շատ ողբերգական է, երբ այսօր շատ շատերի պարագայում ազատությունը հավասարեցվում է լկտիությանն ու ամենաթողությանը՝ շարքային քաղաքացուց սկսած մինչև պետական բարձր պաշտոններ ունեցող անձինք: Ազատությունն այն չէ, որ թաքնվելով սոցիալական ցանցերի պրոֆիլների ետևում իրար հասցեին ամենավերջին ու գռեհիկ արտահայտություններ եք թույլ տալիս: Ամեն բան չափ ու սահման ունի, իր կիրառման տեղը: Լինելով հայացքներով ընդդիմադիր՝ բազմիցս եմ սրա մասին գրել, ստիպված եմ ևս մեկ անգամ ասել, որ ազգովի նսեմանում ենք աշխարհի առաջ: Ու դրանում մեղավորը ո՛չ Սարգսյաններն են, ո՛չ Պետրոսյանները, ո՛չ Ծառուկյանները, ո՛չ Հովհաննիսյանները... Մեզանից յուրաքանչյուրն է դրա մեղավորը, այն պարզ պատճառով, որ մենք մեր սեփական շահից ու տան դռնից այն կողմ ուրիշ բան չենք տեսնում, մեզ համար հանրային շահը գրոշի արժեք չունի, մենք ազատությունը ընկալում ենք բացարձակ արժեք՝ մոռանալով, որ մեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսինը: Թե որն է այդ սահմանը, անհատի, հասարակության կրթվածության ու բարոյական արժանիքներից և արժեքներից է գալիս: Մեզ դրսի ուժերը համոզել են, որ ժողովրդավարությունը լավ բան է, բայց մի՞թե սա է ժողովրդավարությունը: Արդյո՞ք լկտիությունը, կեղտոտ մարդկային բերանը, անձնական վիրավորանքները, սեփական ամբիցիաները առաջ մղելու նկրտումների համար թիրախային կերպարներ փնտրելը, այլոց վրա սոցիալական ցանցերում ինքնահաստատվելը և այլն, ժողովրդավարության ցուցանիշներ են: Ո՞ւր եք գնում, ժողովուրդ: Մենք մեր ձեռքերով մեր ապագայի գերեզմանն ենք փորում, ցավոք սրտի: Ոչ մի նախագահ ձեզ չի փրկելու, եթե ինքներդ ձեզ փոխելուց չսկսեք: Քաղաքականությունը մի շփոթեք կենցաղային գործընթացների հետ: Մինչ դուք սոցիալական կայքերում իրար եք հոշոտում, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները՝ վերնախավային իհարկե, չի բացառվում, որ վաղուց արդեն մի սենյակում նստել ու արդեն որոշել են ում ինչ, ինչքան, երբ ու ինչի դիմաց: Իսկ մենք ընդհամենը այդ իրական խաղի քողն ենք ապահովում՝ ինքներս դա չգիտակցելով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4907 | 0 | 0
Facebook