Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍԵՔՍԻ ԹԵՄԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ

16:49, perşembe, 07 şubat, 2013
ՍԵՔՍԻ ԹԵՄԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ
    
     Հետաքրքիր տենդենց է նկատվում հայ օգտատերերի շրջանում: Կարճ լինելու համար ասեմ, բավական է հրապարակման վերնագրում ընդգրկեմ սեքս բառը, մինչդեռ նյութը սկզբունքորեն այլ բանի մասին է, ապա դա բավական է, որ մեկ ժամվա ընթացքում միայն վերնագրի միջոցով մոտ 500 դիտում ապահովեմ: Ավելի տարօրինակ ու զավեշտալի բան չկա երևի, քան այն, որ մարդը հրապարակավ պատմում է, գրում կամ ներկայացնում է իր սեռական կյանքը: Յուրաքանչյուր գիտակից մարդու համար դա խիստ անձնական հարց է, և նա երբեք այն ուրիշների մոտ, այն էլ հրապարակավ չի քննարկում: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ցանցերում այդ թեման լրատվության մեջ գերակայում է ու ամենամեծ ռեյտինգն ապահովում: Այն իր արատավոր դրսևորումներում ավելի շատ դիտողականություն է ապահովում, քան օրինակ ազգային, մշակութային, սոցիալական, քաղաքական, կրթական և ցանկացած այլ ոլորտի հիմնախնդիրներ ու լրատվություն: Ես էլ չեմ խոսում այդ նյութերի տակ շարվող գռեհիկ, չափն անցնող, մարգինալ, անհեռատես, շաբլոն, անանուն «քոմենթների» մասին, որոնք դարձել են պարապ վախտի խաղալիք: Որևէ մեկի ֆիզիոլոգիական պահանջների խնդիրը չեմ քննարկում, դրա բարոյական իրավունքը չունեմ: Այդ ֆիզիոլոգիական պահանջը բնական է, որևէ գիտակից մարդու դրանով չեք զարմացնի: Թարմ օրինակ խնդրեմ՝ երեկ mamul.am` 21: 31 տեղադրվել է համասեռամոլների մասին նյութ, արդեն՝ 22: 30՝ 242 դիտում, երեկ առավոտյան 10: 05՝ «Տոնն արդեն փչացված է. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան» վերանգրով նյութ, երեկ արդեն 22: 33՝ ընդհամենը՝ 589 դիտում: ) ) ) ) ) ժողովուրդ ջան, կյանքը սեքսի մասին պատմություններով, Քարդաշյանների սեքսուալ արկածներով, համասեռամոլներով, Անժելաներով, բռնաբարություններով չի վերջանում: ԶԲԱՂՎԵՔ ԱՌՈՂՋ ՍԵՔՍՈՎ: ) ) ) )
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4962 | 0 | 0
Facebook